Ինչ է ծրագրում Սասուն Միքայելյանը. ինչու է նա հեռանում

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարությամբ է հանդես եկել։
Նա նշել է, թե իբրեւ հաղթած պատերազմի հրամանատար անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի որոշել է պահպանել միայն երկրապահի իր կարգավիճակը եւ դուրս գալ քաղաքականությունից. «Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»,-ասել է Միքայելյանը։
Սասուն Միքայելյանի հայտարարությունը երկու բան կարող է նշանակել: Նախ՝ մի՞թե սա հենց այն նույն մարդը չէ, որ հայտարարեց, թե իրենց «թավշյա» հեղաշրջումը շատ ավելի կարևոր է, քան Արցախի ազատամարտում ունեցած հաղթանակը: Հաղթած պատերազմի հրամանատար, զատամարտի անմիջական մասնակից լինելով՝ այն որպես ոտանշոր փռեց մի անարժանի ու կապիտուլյանտի ոտքերի տակ՝ դասալիքների, սորոսաթուրքական գործակալների հեղաշրջումը ավելի կարևոր համարելով, քան Արցախը: Բա էլ ի՞նչ էր ուզում և ումից, մտածում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պահի ու պահպանի՞ Արցախը, մի՞թե Սասուն Միքայելյանն այդ հայտարարությամբ նաեւ Փաշինյանին Արցախի հարցով ղումարբազ չդարձրեց, եւ հողատուն էլ ինչ ուզեց, այն էլ բանակցեց՝ ծաղկուն Արցախը նվիրելով իր կիրթ բարեկամին:

Իհարկե, պատերազմից հետո Սսասուն Միքայելյանը ինչ-որ առումներով փոխել էր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ եւ երբեմն-երբեմն իր հարցազրույցներում ինչ-որ ակնարկներ է արել պատերազմի անհասկանալի լինելու եւ Արցախը կորցնելու մասին, բայց մեծիմասամբ նա ակնհայտ փարիսեցիություն էր անում՝ մեկ նալին, մեկ մեխին խփելով, մեկ նախկիններին մեղադրում այսօրվա վիճակի համար, մեկ Նիկոլ Փաշինյանին անուղղակի վերագրում այն: 90-ականների հրամանատարն օրինակ ասում էր, թե բանակ չունենք, որ նախկինները դղյակներ կառուցելու փոխարեն պետք է Շուշիից Հադրութ ստորգետնյա թունել կառուցեին, բանակ զինեին եւ այլն: Համառորեն չէր պատասխանում Փաշինյանի դավաճան լինելու հարցին

«Ով ուզում է դավաճան լինի, Փաշինյյանը լինի, մեկ ուրիշը լինի պատմության, ժողովրդի դեմ պատասխան են տալու: Եթե իրենք լավ գիտեն, որ Փաշինյանը դավաճան է, թող գնան ապացուցեն, ես հո Փաշինյանին չեմ պահում»,-ասում էր նա:

Ինչեւէ, հիմա Սասուն Միքայելյանը թերեւս վերջնաարդյունքի է եկել պատերազմի <<անհասկանալի>> լինելու փաստում եւ ասում է, թե նման պատերազմում պարտվածի <<կարգավիճակի գիտակցմանը համակերպվելն>> անընդունելի է: Ինչ է մտադիր անել Սասուն Միքայելյանը, եթե անընդունելի է համակերպվելը, արդյոք նրա այս հայտարարությունն այն բանի համար էր, որ շուտով ԵԿՄ-ն ֆիդայական շարժում է սկսելու մեր սահմաններին, թե նա այլ ծրագիր ունի, կիմանանք մոտ ապագայում: Եւ կհասկանանք, արդյոք Միքայելյանը քաղաքական դաշտից չի հեռանում Փաշինյանի հետ շահավետ գործարքի արդյունքում, կլինի դա պաշտոն՝ պաշտպանության նախարարի, թե այլ տեսքով, կամ միգուցե այլ արտոնություն: Թե իսկապես նա էլ հասկանում է, որ այս իրավիճակը լավ տեղ չի տանում եւ աչքի առաջ ունենալով երրորդ հակահայ փաստաթուղթը եւ դրանից բխող հետեւանքները, որոշել է անկյուն քաշվել:

Անի Սահակյան

դիտվել է 5728 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am