Վատ հոտ է գալիս...

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի Սյունիք այցը անհանգստությունների առիթ է դարձել: Հակոբյանն, իհարկե, ֆեյսբուքյան իր էջում հայտնեց այցի նպատակի մասին գրառելով.<<Այսօր ԱԺ փոխնախագահ, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ մասնակցեցինք Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը:
Դպրոցն արդեն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Վերանորոգումն իրականացվել է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում: Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։
Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների եւ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության աշխատակիցների միջեւ։
Սա մարզային 4-րդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կողմից>>:

Սակայն ավելի ուշ լրատվամիջոցները բացահայտեցին, որ այդ սպորտդահլիճի բացման արարողությունն արդեն արվել է մոտ մեկ ամիս առաջ եւ հենց այս հանգամանքն էլ անհանգստություն, տագնապներ է առաջացնում Էռատոյի այցի հետ կապված:

Քանի որ մայիսի 12-ից Սյունիքում պատերազմից հինգ պակաս վիճակ է, հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը ոչ մի կերպ չի թուլանում եւ կա ռազմական բախման ռեալ վտանգ: Իսկ Աննա Հակոբյանի հրամանատարական ունակությունների մեջ ազգը համոզվել է դեռեւս 44-օրյա պատերազմի օրերին, երբ թիվ մեկ բունկերից սույն տիկինն էր հրամկազմին ղեկավարում եւ հրամաններ արձակում՝ որտեղ կրակել, որտեղ նահանջել եւ այլն: Իհարկե, հետո այդ ամենը իր ամուսնու կողմից ներկայացվեց իբրեւ բարոյական աջակցություն, բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ տեսք ունի բարոյական աջակցությունը: Արդյոք Սյունիքում եւս զգացվում է Էռատոյի աջակցությունը եւ իրականում նա այդ նպատակով է գաղտագողի մարզ մեկնել ու իբր մասնակցում է արդեն բացված սպորտդահլիճի բացմանը, թե ընդամենը նախընտրական այց է: Բայց տագնապներն ու անհանգստությունը էլ ավելի է մեծանում պատերազմի ստի հաղթարշավի արքա Արծրուն Հովհաննիսյանի Հայաստան վերադառնալու փաստից: Տեւական ժամանակ է նա ԱՄՆ-ում էր, նրա վերադարձի մասին երեկ լուսանկարներ էին տարածվել: Միգուցե շուտով Արծրուն Հովհաննիսյանի կարիքն է զգացվելու՞…
Այս ամենից վատ հոտ է գալիս

Անի Սահակյան

դիտվել է 2277 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am