Երևանում երիտասարդ աղջիկն իրեն ցած է նետել 8-րդ հարկից
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 25-ամյա Ալիսա Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակվելուց հետո: Հիմնական վարկածները դրանք են. կամ ինքնասպանություն կամ լվացքը փռելիս՝ նա վայր է ընկել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալիսա Ք.-ն աշխատում էր Երևանում գործող ոսկու շուկաներից մեկում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
