Վայոց Ձորն ու Սյունիքը հանձնվում են Ադրբեջանին. Էդգար Ղազարյանի լայվը (video)
Հայ ժողովրդի երկու թշնամիների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գաղտնի ընթացող բանակցությունների արդյունքում ռիսկեր կան, որ նորից Տիգրանաշենը նորից կդառնա ադրբեջանական տարածք։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ Տիգրանաշենի՝ Ադրբեջանին անցնելը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար։
«Մարդիկ, որոնք պետք է գնան Ջերմուկ հանգստանալու, այստեղից պետք է անցնեն ռուսական դրոշի ներքո, ռուսների թույլտվությամբ։ Ակնհայտ է, որ ոչ մի ադրբեջանցի զինվորական թույլ չի տա, որ այստեղով անցնի ռազմական տեխնիկա, զինվորական շարժ լինի, այսինքն՝ ամբողջ Վայոց Ձորը, Սյունիքը, Արցախը կմնա անպաշտպան, առանց զենքի։ Այս աղտեից փրկվելու միայն մեկ ձև գոյություն ունի, որ րոպե առաջ այս դավաճանական թիմը վռնդվի իշխանությունից, և մենք կարողանանք փրկել մեր հայրենիքի գոնե մնացած հատվածը»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։
