Նոր բացահայտում․ Տավուշի և Արարատի տարածքների հարցը նոյեմեբեի 9-ի ակտում եղել է

Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին տարբերակում ընդգրկված է եղել է նաև Տավուշի ու Արարատի մարզի գյուղերի հարցը։

«Ես որոշակի գաղտնիք կբացեմ, որի համար ինձ էլի կմեղադրեն․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի առաջին տարբերակում, որը դրվել է Փաշինյանի առաջ, այդ կետերը կան, խոսքը վերաբերում է Տավուշի մարզի գյուղերին և Տիգրանաշենին՝ Արարատի մարզում։ Այդ կետերը հանվել են հայկական կողմի պնդումների արդյունքում։ Ինչու՞ են այսօր այդ կետերը նորից հայտնվել՝ կարելի է ենթադրություններ անել։ Քանի որ այն ժամանակ մեր կորուստները շատ էին ու եթե դրան գումարվեր նաև այս հարցը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր կարող դրա տակից դուրս գալ, բաժանել են փուլերի։ Եվ ըստ փուլերի մատուցում են հասարակությանը»,- 24news.am-ի  եթերում ասել է Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում հակառակորդը նաև իրականացնում է պայմանավորված գործողություններ, որոնց հիմնավորումները ևս կարելի է գտնել այդ փաստաթղթում, այդ թվում այն ուղղությունները, որոնցով նա մխրճվում է ՀՀ տարածք։ Մովսես Հակոբյանն ասել է, որ կոնկրետ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները կապ ունեն 2021 թվականի հունվարի 11-ին ստորգրված փաստաղթթի հետ, որտեղ խոսվում է կոմունիկացիաների բացման մասին։ Բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան բացատրել է, որ Իշխանասարը հսկում է դեպի Նախիջևանի սահմանը՝ ավտոմբիլային երթուղով Ադրբեջանի սահմանն հատելուց սկսած մինչև Նախիջևան հասնելու ամբողջ ընթացքը։ «Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ցանկությունն է՝ այդ հատվածում ունենալ ավտոմոբիլային ճանապարհ։ Եվ պատահական չէ, որ հենց այդ դիրքերն են վերցրել»,- փաստել է Մ․ Հակոբյանը։

Նա նաև համոզմունք է հայտնել, թե առաջիկայում թշնամին ներխուժելու է ՀՀ այլ տարածքներ ևս։ Նա չի բացառել, որ թշնամին կփորձի հասնել Սիսիան։ Հակառակորդն, օգտվելով մեր բանակում և երկրում ստեղծված բարձիթողի վիճակից, իր շահերն է առաջ տանում, որպեսզի հետագայում կարողանա ապահովել իր երկու առաջնային խնդիրների լուծումը։ Խոսքը իր համար այնքան կարևոր ճանապարհների բացման և փախստականների վերադարձի ապահովման մասին է։ Անդրադառնալով առաջնագծի կահավորման խնդրին՝ Հակոբյանն ասել է, որ 90-ական թվականներին առաջնագիծը կահավորվել է շատ արագ՝ կրակոցների ներքո՝ հրանոթային և հրթիռային գնդակոծության պայմաններում։ Նա նկատել է, որ մեկ դիրքի կահավորման համար 24 ժամն էլ բավարար է, եթե ունես գոնե 11 մարդկային ուժ։ Իսկ այդ ուժը մենք ունեինք։ «Ի՞նչ է նշանակում՝ չեն հասցրել կահավորել։ Դիրքերը անմիջապես և շատ շտապ պետք է կահավորված լինեին»,- ասել է գեներալ Հոկոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ հայկական կողմը պարզապես սխալ է գնահատել իրավիճակը՝ կարծելով, թե ադրբեջանական կողմը կմնա այն սահմանագծին, որտեղ կանգնած է եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման ժամանակ։

Իսկ իրականությունն այն է, որ հակառակորդի նկրտումները շատ ավելի մեծ են։ «Վիճակը, որն այսօր կա, ուղղակի խայտառակություն է։ Այն բացերը, որոնք այսօր կան, պետք է անհապաղ վերացնել»,- ասել է նա՝ նաև չբացառելով, որ միգուցե դիրքերում գտնվող զինվորները մեր սահմանը հատած թշնամու վրա չեն կրակել, քանի որ եղել է նման հրահանգ։ Մինչդեռ զինվորական կանոնադրության համաձայն, եթե կա հարձակման կամ սահմանախախտման փաստ, զինվորը պետք է կրակ բացի և մարտ վարի՝ անգամ առանց այդ մասին նախապես զեկուցելու։ Սահմանների պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելը ՊՆ-ն և Գլխավոր շտաբը փորձում են լղոզել ու կոծկել՝ անընդհատ ստելով։ Պատերազմի սպառնալիքից խուսափելու պատրվակով՝ չկրակելու մասին իշխանության բարձր էշելոններից անընդհատ հնչող հորդորները բանակը քանդելու առաջին քայլերն են։ Միայն ուժեղ բանակն է կարողանում պարտադրել խաղաղություն։ Հետևաբար խաղաղասիրության մասին խրոխտ ճառեր ասող իշխանությունները պետք է գնահատեն ուժեղ բանակի պատրաստված զինվորին, նաև գիտակցեն, որ չկրակելու քարոզչությունը պետական դավաճանություն է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 10399 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am