Ահազանգ Խոզնավարից. օրհասական վիճակ (video)
Ադրբեջանցիները հասել են Խոզնավար բնակավայր. կանանց ու երեխաներին տարհանել են. «Զանգեզուր TV»
Խոզնավար բնակավայրի բնակիչները մտահոգված են տեղի ունեցածով, նրանք չեն կարողանում արածեցնել անասուններին, ինչպես նաև վախենում են խմելու ջրից։
Ադրբեջանցի զինվորներն առաջ են եկել Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ և այժմ գտնվում են բնակելի տներից երկու կիլոմետր հեռավորության վրա: Տեղեկությունը հայտնում է «Զանգեզուր TV» -ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը Սև լճից առաջ էր անցել ևս 1,5 կմ դեպի Սյունիքի մարզի Խոզնավար գյուղ:
