Նիկոլ Փաշինյանը խաղաղության դիմաց Երեւանն էլ կհանձնի Ալիեւին

Նիկոլ Փաշինյանը սահուն քայլերով իր դիրքերն է հաստատում Հայաստանում հաստատված բռնապետական համակարգում: Մարդ, ով իշխանության եկավ <<ժողովուրդ>> բառը ծամոն դարձրած, թե բա գիտեք, ժողովուրդն է որոշելու ինչպես եւ ինչ անենքն, ժողովուրդն է ասելու՝ այս բանը անենք, թե չանենք, Հանրապետության հրապարակում է լուծվելու անգամ Արցախի հարցը: Կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանը ժողովրդին խաբելով, 44 օր ստի՝ <Հաղթելու ենք> հաղթարշավի արդյունքում Արցախի 75 տոկոսը նվիրեց Ադրբեջանին եւ որպեսզի իրեն դավաճան չասեն, զոհաբերեց ավելի քան 10 հազար երիտասարդ կյանքեր: Իսկ այսօր նա միայնակ է որոշումներ կայացնում անգամ ՀՀ սահմանային փոփոխության հարցում, որի իրավունքը չունի, քանզի Սահմանադրությամբ է երաշխավորված ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների հարցը:
Ազգային ժողովը երեկ չընդունեց խորհրդարանական ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը, որով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կզրկվեր Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստերագրելու իրավունքից՝ առանց ԱԺ հավանության։

«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց։ Հայտարարության կողմ քվեարկեց 25 պատգամավոր։
Ավելի վաղ խորհրդարանական ընդդիմության ղեկավարներից Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում։«Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:
Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին և իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:
Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսևորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային և պետական շահի ստորադասման, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ և անդառնալի հետևանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու և միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով:
Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաև ազգի ապագային»,-ասված էր հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ խոսքը սկանդալային այն փաստաղթի մասին է, որով կապիտուլանտները Սեւ լճի տարածքից ադրբեջանցիներին դուրս բերելու դիմաց համաձայնել են իրենց կիրթ բարեկամներին տալ Տավուշի մի քանի գյուղ եւ Արարատի մարզի Քյարքի համայնքը: Իհարկե, փաստաթղթում, որը հրապարակավեց նախ Միքայել Մինասյանի կողմից, ապա Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այն ստորագրելու է, բաց տեքստով դեռեւս գրած չէ նոր տարածքներ հանձնելու մասին, Նիկոլ Փաշինյանն էլ հազար ձեւ ֆռռացրեց, բայց խորհրդարաում համառորեն խույս տվեց ուղիղ պատասխանից՝ գյուղերի հարց կա օրակարգում, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը գժականը <<խոդ>> տված կրկին սլաքներն ուղղեց նախկինների կողմը, ասելով, թե նրանք պատերազմ են երազում, չեն ուզում թուրքը դուրս գա Սեւ լճի տարածքից, դրա համար էլ տեղեկատվական նման դիվերսիաներ են պատրաստում, մինչդեռ իրենք դիվանագիտական ճանապարհով Հայաստանում խաղաղություն պահպանելու կողմնակից են.«Հայաստանին պետք է այնպիսի առաջնորդություն, որ իր վրա վերցնի պատասխանատվություն՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա նշանակում է, որ մենք պետք է գնանք երկխոսության, պետք է գնանք կոմունիկացիաների բացման: Մենք ուզո՞ւմ ենք երկաթուղային հաղորդակցություն Իրանի եւ ՌԴ-ի հետ: Ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող է իրենք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց սա նշանակում է, որ ինքներս մեր շրջափակման քաղաքականությունը ուզում են շարունակել: Չի կարելի այսպես, մենք պետք է գնանք լուծումների», նշեց նա: Փաստորեն մարդ, ով Ադրբեջանում տասնյակ գերիեր ունի եւ ամեն օր ահասարսուռ տեսանյութեր են տարածվում այդ մարդկանց խոշտանգման մասին, չհաշված Ալիեւն էլ հայտարարում է, որ գերիներ չկան, այդ մարդիկ բոլորն ահաբեկիչներ են, որոնք պատերազմից հետո են <<սադրանքներ հրահրել>>, պատրաստ է այդ մարդկանց զոհաբերել եւ Ալիեւի հետ մուտք գործել իր պատկերացրած խաղաղ դարաշրջանը: Մինչդեռ նորմալ ղեկավարը որեւէ հարցը չէր քննարկի, քանի դեռ իր պետության քաղաքացիներին չէր վերադարձրել հայրենիք: Խաղաղ դարաշրջանի մասին է խոսում մի մարդ, ում օրոք աղետալի պատերազմը տեղի ունեցավ, իսկ պատերազմից հետո էլ չեն դադարում սահմանային ներխուժումները եւ այն ստորացուցիչ տեսանյութերը, որոնք տարածվում են սահմանային իրադրության մասին: Իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանն ուզում է այդ խաղաղությունը հաստատել տարածքների հաշվին, ասենք այսօր Սյունիք ու Գեղարքունիք են մտել, դրա դիմաց նոր տարածքներ կհանձնենք եւ վաղը կապրենք խաղաղ: Բայց կա՞ երաշխիք, որ վաղը այլ տարածք չեն մտնի, օրինակ ինչ որ մեկը կարող է բացառել, որ կգա այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը կասի՝ եկեք Երեւանն էլ տանք, մենակ, թե պատերազմ չլինի?, սա է ձեր խաղաղության գինը:

Փաշինյանն, իհարկե, հայտարարեց, թե սուտ է տարածքների հանձնում չի լինելու, բայց հաջորդ վայրկյանին հաստատեց, որ հենց ինքն է ստում՝ ամբիոնից խոսելով , թե սովետական միության ադրբեջանական տարածքներ կան մեր վերահսկողության տակ: Բա, եթե սուտ են ասում, որ անկլավների հարցը քննարկում են, ինչու է ամբիոնի սովետական միության ժամանակները հիշել: Տեսե՞լ եք Ադրբեջանի նախագահին, որ ասի՝ Սովետական Հայաստանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ: Սա ասում է մի մարդ, ով դրանից բառացիորեն րոպեներ առաջ ընդդիմությանը մեղադրում էր Ադրբեջանին թեզեր տալու մեջ.«Մեզ մի ժամանակ մեղադրում էին պատերազմը չենք կանխել, հիմա էլ մեղադրում են, որ պատերազմը թույլ չենք տվել: Այս բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձեւակերպվող թեզեր կան, որ ես նախ մեր ընդդիմության ներկայացուցիչներից եմ լսում, հետո մի կես ժամ անց, 1-2 ժամ հետո ինձ ասում են՝ գիտեք ինչ, Ադրբեջանն այսպիսի դիրքորոշում ունի: Բայց դրա մասին առաջինը հայտարարել են մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կրծքով պաշտպանում են Սյունիքի մարզը իբր: Ես համոզված եմ, որ այս թուղթն էլ ընդդիմության ձեզ հայտնի մարդիկ ստացել եւ ստանում են ադրբեջանական կողմից» ամբիոնից հայտարարում էր Փաշինյանը: Բայց , ահա, ինքն է Ալիեւի առջեւ կանաչ լույս վառում՝ խոսելով սովետական ժամանակների եւ ադրբեջաական տարածքների մասին, այսպիսով՝ ով է իրականում Ադրբեջանին թեզեր տալիս, Նիկոլ Փաշինյաը, թե՞ ընդդիմությունը:

Անի Սահակյան

դիտվել է 2317 անգամ
Լրահոս
Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am