Փաշինյանը խոստովանեց իր ստեղծած բարդակի մասին

Նիկոլ Փաշինյանն այլեւս անկարող է թաքցնել այն բարդակը, որը հաստատվել է իր իշխանության օրոք եւ ինքն այդ բարդակի թե թիվ մեկ մեղավորն է, թե պատասխանատուն: Բարդակն անգամ նրա գլխում է, ով այլեւս չի կարողանում իր սիրած գործը՝ մանիպուլացիան, լիարժեք անել եւ իր ընտրազանգվածին կերակրել ստերով: Երեկ հայտնի փաստաթղթի վերաբերյալ հրավիրած արտահերթ խորհրդարանի նիստի ժամանակ նա ամբիոնից մեկը մյուսից տարօրինակ հայտարարություններ էր անում, մեկը մյուսին հակասող, մեկը մյուսից խայտառակ, որոնք մեծ հաշվով ինքնախոստովանական ցուցմունք եւ այս իշխանության <<դիագնոզը>> համարել: Օրինակ անդրադառնալով Վարդենիսի սահմանին օրերս տեղի ունեցած խայտառակ միջադեպին, թե ինչպես էին ադրբեջանցի ասկայրները ստորացուցիչ կերպով մեր զինվորին մեր տարածքից դուրս շպրտում, Նիկոլ Փաշինյանը խեղկատակ հայացքով եւ նվաղուն ձայնով ճղճղում է, թե բա՝ գիտեք՝ սահմանի ողջ երկայնքով հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև զանգվածային ծեծկռտուք է եղել։ Իսկ ՊՆ-ի հերքումներն էլ պայմանավորված էին նրանով, որ ՊՆ-ին <<իտոգի>> մասին են զեկուցել, թե հա եղել է նման միջադեպ, բայց վերջնարդյունքում մերոնք հասել են իրենց նպատակին: Պատկերացնում եք՝ մարդը որքան ադեկվատության պակաս ունի, որ արդեն բացահայտ խոսում է այս բարդակի մասին՝ հաստատելով սահմանին բարձիթողի վիճակը եւ ամենօրյա ստորացումները: Տպավորություն է, որ ոչ թե ՀՀ կանոնավոր բանակի մասին է խոսքը, այլ թաղի ռազբիրիատչիկների, այսինքն թաղի խարոշիները զանգվածային ծեծկռտուք են արել, խեղճ ՊՆ-ն ինչ անի, ոչ զինվոր են, ոչ էլ պատասխանատվություն ունի նրանց հարցում:
Դրանից բացի՝ ՊՆ-ն գյուղնախարարություն է, թե մշակույթի նախարարություն, չունի՞ համապատասխան լծակներ, որ արագ ճշտի ինֆորմացիան, այո, անգամ դրվագները, նոր հերքին, ընդ որում ՝հերքի, թե դա հին տեսանյութ է, նման միջադեպ չի գրանցվել:

Հարց է ծագում՝ ինչի՞ մինչև ձեզ, սահմանագծին նման երևույթներ չկար։ Ինչի՞ են բոլոր անհավանական միջադեպերը լինում ձեր իշխանության օրոք։
Որովհետեւ Հայաստանում այլեւս համակարգեր և ինստիտուտներ չկան, այն ինքներդ եք քանդել երեք տարիների ընթացքում, քանի որ ձեր բռնապետական նկրտումները թույլ չեն տալիս երկրում ունենալ Պնախարար, կամ ընդհանրապես նախարար, պատգամավոր, անգամ՝ ժէկ-ի պետ, դուք եք որոշում բոլորի փոխարեն, իսկ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
Կամ երբ հարցնում են՝ եթե այդքան հայանպաստ, հայկական շահից բխող փաստաթուղթ էր, ինչու նախապես չէր հրապարակվում այն, Փաշինյանն իր պատասխանով կրկին <<բորշչ>> է սարքում.«Բա ասում եմ՝ 30 տարի ազատագրված տարածքները ու Ղարաբաղի կեսը տվել են փաստացի, ինչի՞ չեն հրապարակել: Բա այդքան պատգամավոր եք եղել, պարոն Մարուքյան, ինչի՞ մի անգամ չեք հելել ասել՝ հրապարակե՛ք, այդ ի՞նչ եք բանակցում այդտեղ: Հիմա կարո՞ղ է ասեք՝ հրապարակեք երեկ ՌԴ նախագահի հետ ինչ եք խոսել: Մենք պատրաստ ենք, բայց ամոթ է: Էլ մեզ հետ ոչ մեկը ոչ մի բան չի խոսա: Կասեն՝ ինչ հարց քննարկում ենք…անլուրջ մոտեցում է»: Այս մարդն այնքան է խրվել իշխանական վայելքների մեջ, որ մոռացել է՝ ինչքան Մարուքյանն է պատգամավոր եղել, այնքան էլ ինքը ու կարող էր ինքն էլ հանձնել այդ մասին, բայց չի հարցրել, որովհետեւ նման բան չի եղել եւ չէր կարող լինել :
Ինչ վերաբերում է գաղտնի գործելաոճին, Փաշինյանին, իհարկե խորհուրդ կտանք լսել իր նախկին ելույթ-խոստումները, թե ինչպես էր ժողովրդի աչքերին նայելով ստում, թե ի տարբերություն նախկինների, ինքը լինելու է բաց ու թափանցիկ եւ ոչինչ չի թաքցնելու ժողովրդից:
Խոսելով կառավարության նկատմամբ անվստահության մասին՝ Փաշինյանն ասաց. «Մարդիկ ուզում են ապացուցել, որ ապագա չկա այս երկրում: Ես ասում եմ՝ այդպես չի: Մենք նախկինում էլ, հիմա էլ մեր երկրի ապագայի համար կռիվ ենք տվել ու շարունակելու ենք մեր պայքարը: Դա մեր քաղաքական խաչն է ու այդ խաչը մինչեւ վերջ պետք է տանենք: Ասում են՝ ժողովուրդը չի վստահում: Հիմա հրապարակ են հրավիրել, քանի՞ մարդ կա հրապարակում: Դա նշանակում է, որ ժողովուրդը չի՞ վստահում, ես էլ ասում եմ՝ այդ ասողներին չի վստահում ժողովուրդը»: Ձեր տված ներկան ՀՀ հազարավոր քաղաքացիների արդեն խելագարության է հասցրել, իսկ եթե փողոց դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ դուք եք շատ լավը: Հա, ի դեպ, փորձեք ինքներդ առանց վարչական ռեսուրսի կիրառման հավաք հայտարարել ու կտեսնեք դրա հետեւանքը, թեեւ գուցե չկարողանաք անձամբ տսնել, որովհետեւ ձեզ հնարավոր է Չչաուշեվսկու ճակատագրին արժանացնեն:

Անի Սահակյան

դիտվել է 2647 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am