Նիկոլ, գնա’ ընտրությունների, հետո ճանաչի Ադրբեջանի սահմանները, կամ՝ հակառակը. Ալիևի հրահանգը

Ալիևը երեկ հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք վկայում են, որ մի կողմից նրա վրա որոշակի ճնշումներ կան, մյուս կողմից՝ նա շարունակում է սպառնալ ՀՀ-ին: «Հակամարտության ավարտից հետո մենք պետք է դեպի ապագա նայենք:

Ադրբեջանը պատրաստ է դեպի ապագա նայել: Հուսով եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կարող ենք խոսել Հարավային Կովկասում ակտիվ համագործակցության մասին: Մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարևաններ ենք և պետք է սովորենք ապրել կողք կողքի», ասել է Ադրբեջանի նախագահը:

Այդ համաժողովում նա նաև հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ցանկանում է ընդարձակել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: «Ռուսաստանի հետ մենք ունենք շատ բազմազան հարաբերություններ, քանի որ հարևաններ ենք և կիսում ենք երկկողմ հարուստ պատմություն: Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն այդքան բազմազան չեն, մենք առավել համագործակցում ենք Աֆղանստանում և Իրաքում խաղաղապահ առաքելություններում: Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ավարտն ընձեռում է մեր հարաբերությունները զարգացնելու հնարավորություն, քանի որ կոնֆլիկտն արգելափակում էր համագործակցության որոշ ուղղությունները», - նշել է Ալիևը:

Այսինքն, Հայաստանի տարածք են ներխուժել 500-600 զինվորականներ ու Ալիևն այդպես է պատրաստ է դեպի ապագա նայել: Ավելին, բանը հասել է նրան, որ Ալիևը հույս է հայտնում, որ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը սերտ կհամագործակցի Բաքվի հետ. «Մենք հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը, ընտրություններից հետո, Ադրբեջանի հետ առավել սերտ համագործակցության քաղաքականություն կվարի, քանի որ աճում է մեր տնտեսական փոխգործակցությունը, տրանսպորտային նախագծերը ստեղծում են նոր հնարավորություններ»։

Այսինքն, Ալիևին այդքան հարկավոր են Հայաստանի ԱԺ ընտրություններ: Իսկ գուցե նա իր զորքը մտցրել է ՀՀ տարածք, որ անցանկալի զարգացումների դեպքում, օրինակ՝ ընտրությունների չեղարկման պայմաններում նրանք ձևական պատերազմ սկսե՞ն....
Ու տեսեք, Ալիևն արդեն խոսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորության մասին։ Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի քաղաքական կամքը, նրա համոզմամբ՝ խաղաղության պայմանագիրը կնպաստի հարավկովկասյան երեք երկրների միջև ազատ առևտրի իրականացմանը։ Նա հայկական կողմին կոչ է արել հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցից և փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների միջև, այդ թվում` Հայաստանի, ազատ առևտրի: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմից գործողությունների», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում: Ըստ նրա՝ 30 հազար հայ ապրում են Ղարաբաղի տարածքներում, որոնք ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են: «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ», - ասել է Ալիևը:

Այսինքն, հիմա մեր երկիր ներխուժած Ալիևի բանակը, որ անընդհատ տեղաշարժվում է, որտեղ ուզում տեղակայվում են, խրամատ փորում ու այդ պայմաններում նա խորհուրդ է տալիս Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքները:
Իսկ հետո Ալիևը հավելում է, որ իր երկիրը պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստան, ինչպես դա եղել է Խորհրդային միության ժամանակ. «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կա համագործակցության շատ մեծ պոտենցիալ, օրինակ, էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը կարող է դառնալ դեպի Հայաստան էներգակիրների մատակարար։ Դա հնարավոր է և դա եղել է Խորհրդային միության ժամանակ»։

Ընդ որում, ըստ նրա՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, և այդ համաձայնագրի կնքումը հնարավոր է հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում։ «հիմա պակասում է հայկական կողմի քաղաքական կամքը»։
Այսինքն՝ Նիկոլը կգնա ընտրությունների, ու արդեն կամք կունենա ու կստորագրի խաղաղության համաձայնագիր:

Ինչո՞ւ է Ալիևն այսպես խոսում... Որովհետև նա գիտի, որ Փաշինյանն ապահովել է դրա համար բոլոր նպաստավոր պայմաններն, իսկ Հայաստանում չկա մեծ ընդվզում: «Հայաստանն այսօր բանակ չունի։ Այն ամբողջապես ոչնչացված է», համարում է Ալիևն ու արձանագրում, որ Հայաստանն արդեն վեց ամիս է գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ և հասարակության մեջ կա անվստահության բարձր մակարդակ, հնչում են հաճախակի կերպով մեղադրանքներ մեկմեկու հանդեպ։

Բնականաբար Ալիևը չի մոռացել նաև «Զանգեզուրի միջանցքի» թեման...

«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար», ասում է Ալիևը հավելելով՝ «Ադրբեջանը դրա համար արդեն հատկացրել է տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, դա նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների համար»:

Ահա այսպես, Ալիևը ներկայացնում է Ադրբեջանի «բաց համագործակցության» եզրերը: Նա պատրաստ է «գրկաբաց» ընդունել Հայաստանին, եթե Փաշինյանն ընտրվի ու ճանաչի Ադրբեջանի այն սահմանները, որոնք ըստ երրորդ եռակողմ փաստաթղթի՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել առաջիկայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11627 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am