Հրաժարականը դավաճանություն կլինի․ պետք է խոսել

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ԱԳՆ-ն տեղյակ չեն եղել ստորագրվելիք փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։

ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին և այնտեղից դեռ չի վերադարձել։ Նա փաստաթղթի գոյության մասին իմացել է Դուշանբեում։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԳՆ-ում չեն կիսում փաստաթղթի ստորագրման գաղափարը։ Արա Այվազյանը, նրա տեղակալներն ու առանցքային վարչությունների պետերը պատրաստվում են հրաժարական ներկայացնել։ Անգամ տեղեկություններ կան, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։

Տեղեկություններ կան, որ նոր փաստաթղթի ստորագրմանը դեմ է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ով կառավարության մայիսի 20-ի նիստին չէր մասնակցում։ Մամուլում հրապարակումներ եղան, թե ԱԱԾ ղեկավար կազմը կապի դուրս չի գալիս կառավարության ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականի հարցին կառավարության մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ նա իրավունք չունի հրաժարական տալ՝ առանց հանրայնացնելու, թե ինչ գաղտնի պայմանավորվածություններ կան, ինչի շուրջ են ընթանում գաղտնի բանակցությունները։ Այվազյանին Աշոտյանն առաջարկել է Երևան վերադառնալուց հետո ընդունել ընդդիմադիր ուժերի միասնական պատվիրակությանը և ներկայացնել, թե ինչ գաղտնի հավելված ունի ստորագրվելիք փաստաթուղթը։

Արա Այվազյանը, ինչպես նաև Արմեն Աբազյանը պարտավորություն ունեն կանխել պետական դավաճանությունը՝ հրապարակելով նոր տարածքների հանձնման բոլոր գաղտնի և թաքուն կետերը, Զանգեզուրի միջանցքի հակահայ պայմանները։ Հեռանալ առանց այդ քայլերը կատարելու՝ կլինի դավաճանություն, դասալքություն, պատասխանատվությունից խուսափելու վճռականության բացակայություն։ ԱԳՆ ու ԱԱԾ-ն պարտավոր են հստակ բացատրություն տալ, թե ինչ դավադրություն է թաքնված ՀՀ սահմանների «դեմարկացիայի և դելիմիտացիայի» գործընթացի ներքո։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բաց տեքստով հաստատեց, որ ստորագրվելիք թղթով քննարկման առարկա է դառնում խորհրդային տարիների «անկլավների» հարցը, ինչը նշանակում է, որ Արարատի մարզի Տիգրանաշենը (Քյարքի) ու Տավուշի մի քանի գյուղերն Ադրբեջանին հանձնելու հարցերը օրակարգում կան։ Թե ինչպիսի կործանարար ռազմավարական հետևանքներ կարող է ունենալ այդ գործընթացը, արդեն ակնհայտ է։
Երկրի և հայրենիքի տերն ու միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, պետությունը բոլորինս է։ Նրանք, ովքեր ի պաշտոնե այս պահին պարտավորություն ունեն և կարող են որևէ բան փոխել, պարտավոր են քայլ անել։ Լռությունն ու պարզապես հեռանալը դավաճանություն են։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 8955 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am