Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ գոյություն ունի գաղտնի հավելված

 Ազգային ժողովի ելույթում Նիկոլ Փաշինյանն ըստ էության հաստատեց շրջանառվող նոր եռակողմ փաստաթղթի գաղտնի հավելվածի գոյությունը, որով Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի գյուղերը։

Փաշինյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում խորհրդային Ադրբեջանի որոշակի տարածքներ, ինչպես նաև հակառակը՝ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել խորհրդային Հայաստանի որոշ տարածքներ։ «Դեմարկացիա, դելիմիտացիա» կասկածելի և անհասկանալի գործողությունների անվան տակ Փաշինյանը համարյա բաց տեքստով ասում է, որ տարածքները կարող են հանձնվել։ Հաշի առնելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում խնդիրների լուծման արդեն ձևավորված պրակտիկան՝ կարելի է վստահ լինել, որ Տավուշի մարզի մեր գյուղերը կարող են հանձնվել թշնամուն, իսկ մենք, օրինակ, Արծվաշենը, որը խորհրդային ժամանակաշրջանում գտնվել է Գեղարքունիքի մարզի տարածքում, հազիվ թե հետ ստանանք։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ հանձնում է թշնամուն, ինչպես Արցախը հանձնեց՝ ազատագրված 7 շրջանի հետ միասին տալով նաև Շուշին ու Հադրութը։ Ամեն անգամ «պատերազմի վտանգը կանխելու» լոզունգն օգտագործելեով՝ նա ըստ էության շանտաժի է ենթարկում հայ ժողովրդին՝ արդարացնելով հերթական հայրենադավ թղթի տակ ստորագրություն դնելու դավաճանությունը։ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ այո, ինքը պատրաստվում է ստորագրել այդ թղթի տակ, քանի որ այն բխում է Հայաստանի ազգային շահերից։ Մի քանի նկատառում այդ առնչությամբ։
1․ Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը թաքուն պահում այդ հայանպաստ թուղթը․ եթե Միքայել Մինասյանն այդ մասին չբարձրաձայներ, փաստորեն մենք դրա գոյության մասին մինչև վերջ անտեղյակ էինք մնալու։
2․Ի՞նչ իմաստ ունի նոր թուղթ ստորագրել, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները, մասնավորապես գերիների վերադարձի պահանջը Ադրբեջանը չի կատարել։
3․ Ինչո՞ւ այդ <<հայանպաստ>> թղթի գոյության մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ։
4․ Ինչո՞ւ է այդ <<հայանպաստ>> թղթի տակ հրաժարվում ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը։
5․ Ստորագրվելիք փաստաթղթի հրապարակավ շրջանառվող տարբերակի վերջին կետում նշվում է, որ բոլոր խնդիրները կարգավորվելու են բացառապես դիվանագիտական և քաղաքական ճանապարհով։ Այդ դեպքում ի՞նչ գործ ունեն ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի շուրջ 600 ներկայացուցիչները։ Այդ թիվը, ի դեպ, հրապարակեց Նիկոլ Փաշինյանը՝ փաստելով, որ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների թիվը կրկնակի ավելացել է։ Քանի դեռ վերջին ադրբեջանցի զինվորականը չի լքել ՀՀ տարածքը, նոր թուղթ ստորագրելու իմաստը ո՞րն է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3419 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am