Մոուրինյոն կբանակցի «Ինտեր»-ի ղեկավարության հետ
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կժամանի Միլան, որպեսզի ներկա գտնվի Իտալիայի առաջնության 26-րդ տուրի` «Ինտեր»-«Սամպդորիա» հանդիպմանը, տեղեկացնում է Goal.com-ը: Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը բանակցություններ կվարի իտալական «Ինտեր»-ի ղեկավարության հետ:
