«Պոբեդան» զբաղված է գյումրեցիներին թալանելով»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթ իրականացնող «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը, չարաշահելով Գյումրու ավիաշուկայում իր մոնոպոլիստական դիրքն, ահռելի թանկ գներ է սահմանել տոմսի համար։ Բացի այդ, ըստ քաղաքագետի, «Պոբեդան» թալանում է» ուղևորներին, օրինակ՝ միմյանց կողք նստելու ցանկություն ունեցողներից 500 ռուբլի գումար է գանձում, երեխաների սնունդը ինքնաթիռ բարձրացնելու համար՝ մոտ 10 հազար դրամ։ «Բյուջետային ավիաընկերությունն իրավունք չունի այդ քաղաքականությունը վարել, դա տարրականորեն մենաշնորհի չարաշահում է և հարստահարում է ժողովրդին։ Ինչ ի նկատի ունեմ, եթե թռիչքից 2-3 օր առաջ Գյումրիից-Մոսկվա կամ Մոսկվայից-Գյումրի արժե 101 հազար դրամ, ինքնըստինքյան ինձ՝ որպես ուղևոր, հետաքրքրում է՝ ինչ ծառայություններ է տրամադրելու տվյալ ավիաընկերությունը, այս դեպքում «Պոբեդան» իր ուղևորներին։ Պարզվում է «Պոբեդան» ոչ մի ծառայություն չի մատուցում, ուղեբեռը 10 կիլոգրամ է, ձեռքի ուղեբեռ թույլ չեն տալիս ներս տանել, ավելի խայտառակ փաստեր ասեմ, եթե երկու ուղևորներ՝ նույն ընտանիքի անդամներ կամ ընկերներ ցանկություն ունեն իրար կողք նստելու, ապա դրա համար պետք է լրացուցիչ վճարեն։ Պարզվեց, որ մարդիկ, որոնք ունենք մանկահասակ երեխաներ և նրանց ուտելիք է պետք տանել ինքնաթիռի սրահ, ևս պետք է վճարեն։ Մյուս ավիաընկերությունները, որոնք բյուջետային չեն, սովորական ավիաընկերություններ են, այդ գումարի սահմանում ամեն ինչ տրամադրում են իրենց ուղևորին, 10 կիլոգրամ բեռի փոխարեն 20 կիլոգրամ են տրամադրում, 7-10 կիլոգրամ ձեռքի բեռ են թույլ տալիս ներս տանել, թույլ են տալիս երեխեքի ուտելիքը ներս տանել, տրամադրում են հյութ և ուտելիք հենց թռիչքի ընթացքում։ Այս բոլորը «Պոբեդա» ընկերությունը չի տրամադրում, բայց գները պակաս չեն, քան մյուս ավիաընկերություններինը։ Ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետաքրքրում է, թե ի՞նչ է ձեռնարկում ՀՀ կառավարությունը, կոնկրետ Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը, որը զբաղվում է մոնոպոլիստների կողմից իրենց դիրքերի չարաշահման դեմ պայքարով, ի՞նչ է անում, որպեսզի «Պոբեդան» չչարաշահի իր մենաշնորհը»,-ասում է Գագիկ Համբարյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

դիտվել է 12 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am