Կամազուրկ ու անկարող

Աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը վեցամսյա ճանապարհային քարտեզ առաջարկեց՝ 15 կետից, խոստանալով «աշխատել եւ հաջողել», իսկ 2021-ի հունիսին հանդես գալ դրա իրագործման «հաշվետվությամբ», որի արդյունքներով որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ։

Իրականում դա հերթական անգամ մարդկանց խաբելու, մոլորեցնելու փորձ էր՝ ժամանակ շահելու եւ սրված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Այդ կետերից եւ ոչ մեկը լիարժեք չի իրականացվել, սակայն ամենացավալին 8-րդն է, որը մնացել է թղթի վրա եւ մեր երկիրը թողել մերկ ու անպաշտպան՝ լկտիացած ոսոխի առաջ։ 8-րդ կետով նա խոստանում էր․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ»: Բարեփոխումներ չէինք ակնկալում, եւ դուք դրան ի վիճակի էլ չեք, բայց զինված ուժերի վերականգնում, պատերազմից հետո ջլատված բանակի առողջացում, զորամասերի եւ զորանոցների, սահմանային հսկողության, նոր դիտակետերի ու դիրքերի կառուցում պարտավոր էիք անել։ 6 ամիսն այդ առումով քիչ ժամանակ չէ՝ այդ ընթացքում կարելի էր զրոյից բանակ ստեղծել, եթե մենք գործ չունենայինք իմպոտենտ իշխանության եւ բանակի ղեկավարության հետ։

Ի վերջո, հասկացանք՝ պատերազմ, պարտություն, զոհեր ու վիրավորներ, բայց դա չի նշանակում, որ 30-40 հազարանոց բանակը՝ իր բոլոր ստորաբաժանումներով, փորձառու հրամանատարներով, թիկունքային ապահովությամբ, կուտակած մասնագիտական հմտություններով ու փորձով, իսպառ բնաջնջվեց, հողին հավասարեցվեց 2 ամսում, եւ անհնարին է 6 ամսում դրա գոնե մի մասը վերականգնել։ Իրականում խնդիրը ո՛չ պատերազմի մեջ է, ո՛չ էլ պարտության, այլ քաղաքական ու ռազմական ղեկավարության անկարողության, հայրենիքի հանդեպ պատասխանատվության, կամքի բացակայության մեջ, որը բացահայտեց պատերազմը։

Արմինե Օհանյան

Հրապարակ

դիտվել է 1354 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am