Նոր եռակողմ դավադրություն՝ Հայաստանից տարածքներ են ուզում պոկել

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ հրապարակեց, փաստորեն նոր եռակողմ փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։

Մինասյանը ցուցադրեց այդ փաստաթղթի առաջին էջի առաջին կետերը, որոնք ներկայումս համաձայնեցվում են: «Փաստաթուղթն ունի նաև գաղտնի մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։ Նիկոլը համաձայն է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։ Նա Ալիևին երեք նախապայման է առաջադրել. մինչև խորհրդարանական ընտրությունները դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից և մի քանի գերի վերադարձնել, իսկ Հայաստանի 6 գյուղերի հանձնման մասին ձևակերպումները հնարավորինս անորոշ դարձնել՝ իր հեշտ վերընտրվելն ապահովելու համար», - գրել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան: «Այս ամենից խուսափելու միակ միջոցը՝ Նիկոլից հնարավորինս շուտ ազատվելն է: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս խայտառակությունը շարունակվելու է», - նշել է Մինասյանը։

Իսկ ավելի վաղ Մինասյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Նիկոլի ստորագրած՝ «կապիտուլյացիոն պայմանագիրը մեզ պատուհասած սարսափի սկիզբն է միայն»: Նա հիշեցրեց, որ Փաշինյանը կապիտուլյացիայից հետո ինքն էլ խոստովանեց, որ Ադրբեջանի նախագահի հետ ունի «բանավոր պայմանավորվածություններ»։ Ըստ Մինասյանի.

1. Նիկոլը Ալիևին տվել է խոստումներ, որոնց մասին իրենից բացի չգիտի ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

2. Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահի ներկայությամբ Նիկոլը խոստացել է Ալիևին, որ գարնան սկզբին՝ ձնհալից հետո, շտապ կարգով իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ամբողջական ու վերջնական դեմարկացիա՝ պնդելով, թե ինքն է միակ հայն, ով դա անելու լեգիտիմություն ու կամք ունի (այդ բանակցության ժամանակ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգ չկար)։

3. Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ, որ դեմարկացիայի և դրա հետևանքների մասին Հայաստանը չի անելու միջազգային աղմուկ՝ հղում անելով հանուն խաղաղ համակեցության երկկողմ աշխատանքային պրոցեսին։

4. Նիկոլը խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, որի երթուղին քննարկվում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ, երկկողմ ձևաչափում։

5. Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից մեկ շաբաթ առաջ Նիկոլը փորձել է փոփոխել պայմանավորվածության ժամկետները՝ ասելով, թե երբ խոսք էր տալիս, չգիտեր, որ ընտրություններ են լինելու։ Նա խնդրել է հետաձգել պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը և ժամկետները սահմանել ընտրություններից հետո։ Դրան ի պատասխան Ադրբեջանը ներխուժեց Սյունիք և Գեղարքունիք։

6. Երբ Նիկոլը ինքնամոռաց և վախեցած սկսեց զանգել Կրեմլ, այնտեղից հնչեց երկու հարց՝ ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու և կոնկրետ ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից։
Եվ ահա գալիս է կուլմինացիան այս ամենի։

Երեկ երեկոյան ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում։ Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Այս հայտարարությունն է այն գինը, որ Նիկոլը պատրաստ է վճարել, որպեսզի նախընտրական շրջանում գոնե ժամանակավորապես կանգնեցնի ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստան և այդ գինը Հայաստանը և հայ ժողովուրդը վճարում են 2018-ից մինչև օրս՝ սխալ ընտրության և շարունակական սխալ որոշումների համար։

Այդ հայտարարությամբ և դրան կից գաղտնի հավելվածով սահմանվում է.

1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։

2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:

3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։

4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթերը պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։

Մինասյանի մատուցմամբ՝ այս պահին Նիկոլը տվել է վերոնշյալի համաձայնությունը՝ երեք խնդրանքով. «Մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը»։

Ահա, բացահայտվել է նոր եռակողմ փաստաթուղթ: Ընդ որում, Մինասյանը ֆիքսել է, որ ԱԳՆ-ն դեմ է այդ փաստաթղթին: Փաստացի, կապիտուլյացիայից հետո Փաշինյանը լծվել է նոր ազգագործան, Հայաստանի տարածքային ամբողջականության ֆոնին:

Ի՞նչ է սա, եթե ոչ նոր դավադիր պլանի բացահայտում: Հիմա հետաքրքիր է, թե Հայաստանի ընդդիմությունը ի՞նչ պատճառաբանությամբ է շարունակելու լռել, «գլուխը ավազի մեջ թաքցնել»: Հիմա չեն կարող ասել չէ՞, մենք չգիտեինք, որ նման դավադրություն է Հայաստանի դեմ նախապատրաստվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4421 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am