Մոսկվան ու Վաշինգտոնը կորոշեն Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը

Երեկ ուշ երեկոյան կայացավ մի իրադարձություն, որը կարող է փոխել Հայաստան-Ադրբեջան սահմաններում նախապատերազմական իրավիճակը:
Ռուսաստանն իհարկե, ակտիվ ներգրաված է հետպատերազմյան գործընթացներում: Սակայն, մյուս կողմից՝ նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակողական ոճն ընդդեմ Հայաստանի:

Այս իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ընդհանուր հայտարարի գան, միասնական դիրքորոշում ունենան Հայաստանի վերաբերյալ այս վճռորոշ փուլում: Մոսկվա-Վաշինգտոն դիմակայությունը որևէ դրական բան չի խոստանում Հայաստանին:
Ահա երեկ կայացավ պատմական իրադարձություն՝ հանդիպեցին Ռուսաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն ու ԱՄՆ մտահոգությունները, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը փնտրում է ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ», - ասվում է Փրայսի հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը: Հայտնի դարձավ, որ նրանք քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման որոնումը:

Երեկ նաև Ռուսաստանի նախագահը հեռախոսազանգեր ունեցավ Փաշինյանի ու Ալիևի հետ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ և ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը», - ասված է Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Հայկական կողմը հաղորդում է նաև, որ զրուցակիցները «միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ»: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրավիճակի կարգավորմանը և կշարունակի գործել նույն ոգով:

Այսօր ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծումը պետք է իրականացվի դիվանագիտական մեթոդներով», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծումը պետք է իրականացվի դիվանագիտական մեթոդներով», - հաղորդեց Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կողմերը անդրադարձել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպին։ Ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ կարգավորումը պետք է ընթանա բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Առայժմ հայտնի չեն Լավրով-Բլինկեն հանդիպման այլ մանրամասներ՝ Հայաստան-Ադրբեջան խնդրի վերաբերյալ: Բայց, ամեն դեպքում կարևոր է, որպեսզի Մոսկվան ու Վաշինգտոնը մեկ հարցում՝ խաղաղության հաստատման և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում միասնական դիրքորոշում ունենան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5498 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am