Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանությունը՝ նոր տարածքներ, բացահայտված գործարք

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորականները նսեմացնելով և ծեծելով մեր զինվորականներին քշում են դիրքերից, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։
Փաստորեն, նախ հերքեցին, որ երկու ժամ անց հաստատեն։ Եվ սա ՀՀ պաշտպանության նախարարությունն է, այն պետական կառույցը, որը պատասխանատու է ՀՀ սահմանների պաշտպանության ու անվտանգության համար, սա զինված ուժերի գործունեության համար թիվ մեկ պատասխանատու գերատեսչությունն է։
Սա, մսուր-մանկապարտեզ և անգամ խենթանոց չէ։ Սա անմեղսունակության և անճարակության դրսևորում չէ, որովհետև անհնար է այդքան անճար ու տգետ լինել։ Սա դավաճանություն է սեփական բանակի, սեփական զինվորի, պետության սահմանի ու հայրենիքի նկատմամբ։
Փաստորեն, մենք մեր զինվորի հետ սահմանին կատարված միջադեպի մասին տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերերի տարածած տեղեկույթներից։ ՀՀ ՊՆ-ն անմիջապես հերքում է, հետո հաստատում, թե նման բան իրականում կատարվել է՝ երկու օր առաջ։ Այսինքն՝ եթե թշնամին չտարածեր այդ տեսանյութը, ՀՀ ՊՆ-ն այդպես էլ անտեղյակ էր մնալու սահմանին կատարված միջադեպի մասին։
Իրականում, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն երկրի ղեկին նորմալ ղեկավար ունենայինք, այս տեսանյութից հետո պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը պետք է անմիջապես կալանքի վերցվեին, իսկ արժանապատիվ սպա լինելու դեպքում՝ ինքնասպան լինեին։

Արդեն կասկած չկա, որ Հայաստանի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում՝ ՀՀ դավաճան իշխանության ձեռքով նոր պատառիկներ են խլում մեր երկրից։ Այս խայտառակ տեսանյութը հրապարակ է նետվել՝ ցույց տալու համար, որ մեր բանակն ու զինվորը չեն կարող կանգնել թշնամու դեմ։ Հայաստանի տարածքների զիջումը թշնամուն կարող է հիմնավորվել հենց այս տեսանյութի օգտագործմամբ և սա լիովին համահունչ է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի որդեգրած քաղաքական կուրսին։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը արդեն գրառում է կատարել, որ նախապատրաստվում է հեթական հակահայ փաստաթուղթը, որով բացվելու է Սյունիքի միջանցքը և քննարկման առարկա է դարձվելու Տավուշի և Արարատի մարզերից որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչին Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։ Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթերը պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։

<< 1. Նիկոլը Ալիևին տվել է խոստումներ, որոնց մասին իրենից բացի չգիտի ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
2. Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահի ներկայությամբ Նիկոլը խոստացել է Ալիևին, որ գարնան սկզբին՝ ձնհալից հետո, շտապ կարգով իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ամբողջական ու վերջնական դեմարկացիա՝ պնդելով, թե ինքն է միակ հայն, ով դա անելու լեգիտիմություն ու կամք ունի (այդ բանակցության ժամանակ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգ չկար)։
3. Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ, որ դեմարկացիայի և դրա հետևանքների մասին Հայաստանը չի անելու միջազգային աղմուկ՝ հղում անելով հանուն խաղաղ համակեցության երկկողմ աշխատանքային պրոցեսին։
4. Նիկոլը խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, որի երթուղին քննարկվում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ, երկկողմ ձևաչափում։
5. Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից մեկ շաբաթ առաջ Նիկոլը փորձել է փոփոխել պայմանավորվածության ժամկետները՝ ասելով, թե երբ խոսք էր տալիս, չգիտեր, որ ընտրություններ են լինելու։
Նա խնդրել է հետաձգել պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը և ժամկետները սահմանել ընտրություններից հետո։ Դրան ի պատասխան Ադրբեջանը ներխուժեց Սյունիք և Գեղարքունիք։
6. Երբ Նիկոլը ինքնամոռաց և վախեցած սկսեց զանգել Կրեմլ, այնտեղից հնչեց երկու հարց՝ ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու և կոնկրետ ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից>>,- գրել է Միքայել Մինասյանը։
Այս ամենը, իհարկե, Փաշինյանը կարող է նախ հերքել, հետո կրկին հաստատել՝ պնդելով, թե այլ ճար ու ելք չկար՝ Ալիևն այդպես էր ուզում, իսկ Փաշինյանն էլ պատերազմ չէր ուզում։
Պատահական չէ, որ այս ամենին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդամենը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրաետության ինքնիշխան տարածքը։ Փաստ է, որ արդեն 8 օր դուրս չեն գալիս մեր տարածքից։ Ադրբեջանական կողմը պայմանավորված ժամին չի գնացել անգամ բանակցության։ Ու՞ր է ռուսական կողմի խոստացած օգնությունը։ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատները մեկը մյուսի հետևից հայտարարություն են տարածում, որոնցում կոչ են անում իրենց քաղաքացիներին չմեկնել Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր։ Հայաստանը կանգնած է նոր պատերազմի շեմին՝ անճարակ ու դավաճան իշխանության շնորհիվ պետությունը կորցնելու պատմական վտանգի եզրագծին։
Մինչև արտահերթ ընտրությունը մենք կարող ենք կորցնել Սյունիքը։ Միակ ելքը Փաշինյանին հեռացնելն ու իշխանությունը ազգային ուժերին հանձնելն է, այլապես հետո արդեն կարող է շատ ուշ լինել։


Հայկ Դավթյան

դիտվել է 8292 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am