Հայաստանն ու Պուտինը տարբեր լեզուներով են խոսում

Մեկ շաբաթ է Հայաստանի տարածք է ներխուժել ադրբեջանական բանակը, պաշտոնական Երևանը դիմել է թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ Ռուսաստանին: Ուղիղ մեկ շաբաթ հետևելուց հետո ՀԱՊԿ-ից հնչեց, մեղմ ասած՝ մի ծիծաղելի հայտարարություն:

ՀԱՊԿ-ն, պարզվում է, ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո: «Նշում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի», - ասել է Զասն` ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն աջակցում է հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին Ռուսաստանի միջնորդությամբ: Նա նաև հավելել է, որ իրավիճակի բարելավմանը նպաստել է ռուսական խաղաղապահ զորախմբի մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի: «Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Նրանք այլևս չեն կրակում: Բայց իրավիճակը դեռ լարված է», - ասել է Զասը:

Իհարկե, վաղուց պարզ էր, որ ՀԱՊԿ-ն անարդյունավետ դաշինք է, բայց որ այսպիսի անմեղսունակություն կցուցաբերի՝ արդեն իսկապես զավեշտի ժանրից է:
Գրեթե նույն՝ անկյուն քշվածի տպավորություն է թողնում նաև Ռուսաստանը: Ահա ինչ է այսօր հայտարարել Լավրովը...

Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քննարկումներում. «Ըստ կողմերի միջև նախնական պայմանավորվածության՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցություն ցուցաբերել սահմանների սահմանազատման և սահմանագծման մեկնարկում և ընթացքում»: Լավրովի խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես այդ հարցերի լուծման համար ստեղծվելիք հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու: Լավրովը նաև նշել է, որ մայիսի 18-ին ոչ պաշտոնական ռեժիմով իր աշխատանքներն են սկսել ՀԱՊԿ արտգործնախարարները: «Եվ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք ուսումնասիրել ենք են մեր հայ գործընկերների խնդրանքը: Ըստ այդ խնդրանքի՝ մենք քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերություններում ստեղծված իրավիճակը»,- ասել է Լավրովը:

Եվ ի՞նչ... Մուրադովը մեկ շաբաթ է, ինչ բանակցությունների է մասնակցում, ավելի ճիշտ կլինի ասել՝ բանակցություններ է կազմակերպում, բայց ՌԴ ԱԳՆ-ն, կարծես, դրանից անտեղյակ նորից հայտարարում է, թե ՌԴ-ն առաջարկել է աջակցություն ցուցաբերել սահմանների սահմանազատման և սահմանագծման մեկնարկում և ընթացքում:
Որ Մոսկվան ցանկանում է եռակող ևս մեկ բանակցությունների հարթակ՝ դա հասկացանք: Իսկ ի՞նչ անել ադրբեջանական ներխուժման հետ, դրան որևէ կերպ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն հարկ չե՞ն համարում արձագանքել:

Սա՞ է Մոսկվայի պատասխանը Հայաստանի դիմումներին ի պատասխան՝ եկեք սահմաններ որոշենք՝ Հայաստանի տարածք ադրբեջանական բանակի ներխուժման պայմաններո՞ւմ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4134 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am