Նոր պատերազմի շունչը՝ օդում. Դեսպանատները ՀՀ սահմանին պայթյուն են տեսնում, բանակցությունը տապալված է

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ «Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել», այսօր հայտնեց ՀՀ ՊՆ-ն:

Պաշտոնական Երևանը երեկվանից ակնհայտորեն խստացրել է տոնայնությունը:
Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստերի մասին, նախ՝ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որտեղ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: «Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար», - նշել է նախարարի պաշտոնակատար Այվազյանը: Նա իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Այվազյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:
Իր հերթին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը:

«Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար», - ասել է Գրիգորյանը։ «Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ և ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն», հավելել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Իրավիճակը պայթյունավտանգ է թվում Հայաստանի սահմաններին: Հայաստանում երկու դեսպանատներ՝ ԱՄՆ-ի և Լեհաստանի, իրեն քաղաքացիներին զգուշացնում են Հայաստանի մի քանի բնակավայրեր չայցելել՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր, Տավուշ:
Ադրբեջանում զորավարժություններ են ընթանում, զուգահեռ՝ իր հայտարարություններով արդեն Ալիևը հող է նախապատրաստել ընդդեմ Հայաստանի հարձակման:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սահմանային իրավիճակին Երևանի արձագանքը կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում, հետևաբար Բաքուն համաձայն է Հայաստանի հետ սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հետ: Այդ մասին նա ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում:
Ադրբեջանի նախագահն իր հերթին ասել է, որ Բաքուն հավատարիմ է «տարածաշրջանում խաղաղության և կայունության գործին»:

«Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում՝ նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին, հակամարտության ավարտից վեց ամիս անց կայուն է: Նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում և ընդգծել է այդ գործընթացի անցկացման կարևորությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևը նաև հայտարարել է, որ «Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանային լարվածությանը և այդ հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության սրմանը տարածաշրջանում, և ընդգծել է բոլոր վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով և բանակցային գործընթացի շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5982 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am