Ինչու է Տեր–Պետրոսյանը մասնակցում ընտրություններին և ինչու է նա վախենում Ռոբերտ Քոչարյանից

ՀԱԿ–ը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ցուցակը գլխավորելու է դեռևս հիվանդությունից չապաքինված Լևոն Տեր–Պետրոսյանը։

Հայտարարությունն այդ ուշագրավ է, քանզի ՀԱԿ–ից պարբերաբար ձայներ էին լսվում, որ չպետք է լինեն արտահերթ ընտրություններ, և որ եթե դրանք լինեն, ապա դրանց ՀԱԿ–ը չի մասնակցելու։ Հիմա պարզվում է, որ մասնակցելու է։ Հարց է առաջանում՝ ո՞րն է Տեր–Պետրոսյանի մոտիվացիան։ Չէ՞ որ ՀԱԿ–ի համագումարում հնչեցրած իր ելույթի վերջում նա խոստովանեց, որ ընդամենը հավակնում է նոր ԱԺ–ում փոքրիկ ներկայացվածություն ունենալուն։ Իրականում՝ մասնակցում է օլիմպիական սկզբունքով։

«Համոն» փողը տվել է, Նիկոլը՝ մտահոգել, Քոչարյանը՝ վախեցրել

Լևոն Տեր–Պետրոսյանը շատ լավ գիտի, որ հաղթելու որևէ շանս չունի։ Ավելին՝ 5–տոկոսանոց շեմը հաղթահարելու և ԱԺ–ում հայտնվելու զրոյական շանս ունի։ Բայց մասնակցում է ընտրություններին։ Նշանակում է, որ այլ մոտիվացիաներ ունի։

Սկսենք «տեխնիկականից»։ Տեր–Պետրոսյանի ու իրեն կից նեղ «կռուգի» մարդկանց համար արտահերթ ընտրությունները սեփական ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու և առաջիկա տարիներին «ցինգայից» չտանջվելու հնարավորություն է։ Ընտրություններին մասնակցելը թանկ հաճույք է։ Եթե Լևոնենք մասնակցում են, ուրեմն «Համոն», ի տարբերություն հայտնի ֆիլմում նկարագրված իրավիճակի, փողը տվել է։

Անցնենք մասնակցության քարոզչաքաղաքական կողմին։

Լևոն Տեր–Պետրոսյանը քննադատում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, սակայն իրականում նրանք գտնվում են նույն գաղափարաքաղաքական տիրույթում։ Նիկոլը Լևոնի հոգեզավակն է։

Նիկոլը գործնականում և 75 տոկոսով կյանքի կոչեց Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագիրն Արցախի մասով։ Եթե չլիներ ռուսական միջամտությունը, ապա լևոնական ծրագիրը 100 տոկոսով կիրագործվեր, այն է՝ Արցախը 100 տոկոսով կհայտնվեր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ռուսական խաղաղապահները 25 տոկոսով խափանեցին այդ ծրագիրը։

2008–ին չստացվեց քիրվայականության հաղթանակն ապահովել։ Նիկոլը «մարտի 1» սարքեց, 10 զոհի պատճառ դարձավ, իսկ Լևոնն էլ հանգիստ քնեց այդ օրը, բայց իշխանազավթումը չհաջողվեց։

Այն, ինչ չհաջողվեց Լևոնին 2008–ին, 2020–ին հայ ժողովրդի գլխին բերեց Նիկոլը։

Հիմա Լևոնն ուզում է տարանջատվել Նիկոլից, բայց միևնույն ժամանակ նրան է պաշտպանում՝ հայտարարելով, թե իբր Արցախում տեղի ունեցածը 23 տարվա քաղաքականության արդյունք է։ Լևոնի ասածներն ամբողջությամբ տեղավորվում են Նիկոլենց՝ «Նիկոլն ի՞նչ կարող էր անել, Նիկոլն ի՞նչ մեղավոր է, նա ծանր ժառանգություն էր ստացել ու Արցախի պատերազմը նրա «գրպանը գցեցին» քարոզչական կոդերի մեջ։

Լևոնը մտահոգված է, որ Նիկոլը կարող է կորցնել աթոռը, քանզի այդ դեպքում մշուշոտ է դառնում նաև իր ապագան, քիրվայության ապագան։ Պարզ է, որ Նիկոլին վռնդելուց հետո մաքրվելու են Հայաստանի ավգյան ախոռները քիրվայականությունից, թուրքական 5–րդ շարասյունից։ Իսկ դա լրջարեն մտահոգում է 1–ին նախագահին։

Արտահերթին մասնակցելու համար Լևոն Տեր–Պետրոսյանն այլ մոտիվացիա էլ ունի։ Նա շատ բարձր է գնահատում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հաղթելու հավանականությունը և սարսափում դրանից։

Տեր–Պետրոսյանը ՀԱԿ համագումարում չթաքցրեց, որ իր նպատակը ոչ թե Նիկոլին հեռացնելն է, այլ Քոչարյանի իշխանության գալուն խոչընդոտելը։ Ճիշտ է, նա խոսում էր նաև Նիկոլին հեռացնելու անհրաժեշտության մասին, բայց դա ժանրի կանոնների շրջանակներում է արվում։ Հաճախորդական ժանրի։

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն դեմ են Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀՀ–ում գործող թուրքական 5–րդ շարասյունը։ Չհաշված մյուս մանր–մունրներին։ Ասել է թե՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված են այս ընտրություններում։ Վերջին խոսքը պատկանում է հայ ժողովրդին։ Առայժմ պատկանում է։ Մինչև հունիսի 20–ը պատկանում է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2953 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am