Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին գումար է փոխանցվել

Այսօր բժշկական համալսարանում բացվեց Արյունաբանական կետ, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ։ Առաջին արդյունքը․ Արյան դոնորի միջազգային օրը «Հանձնել արյուն և փրկել մարդու կյանք»  խորագրի ներքո ԵՊԲՀ–ի ուսանողները և դասախոսական կազմը սեփական օրինակով  որոշեցին  ընդգծել և  ցույց տալ արյան կամավոր դոնորության կարևորությունը: Հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունը և անհրաժեշտությունը  Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում այսօր բացվեց Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին  և կամավոր  դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին  բժշկականի ուսանողները և բուժանձնակազմը: Արյունաբանական կետի բացմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա  շրջեց կենտրոնով, ծանոթացավ հնարավորություններին: Նշենք, որ Արյունաբանական կետ ստեղծելու նախաձեռնությունը  պատահական չէ: Այն  նպատակ ունի անհրաժեշտ բժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնել, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար ապահովել համապատասխան պայմաններ: Նոր կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում,  հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Արյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին: «Այն ինչ ստեղծվեց անհրաժեշտություն էր, որը հիվանդանոցը մինչ օրս դեռ չուներ: Հերացի թիվ 1 հիվանդանոցում հազարավոր վիրահատություններ, միջամտություններ են իրականացվում: Նմանատիպ բժշկական հաստատությունները պետք է ունենան իրենց արյան պաշարը»,- նշեց ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ  համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով և երկրորդ անհրաժեշտության դեպքում նաև կարող է տրամադրել: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրեր առաջ Նուբա լեռներ մեկնած հայ բժիշկները աշխարհին ապացուցեցին, որ բարությունը և գթասրտությունը կարող են լինել կյանքի նորմ  և արյունատվությունը ևս այդ  կարևոր նորմերի տարրերից է: «Մեր ապագա բժիշկներին ցուցակագրելով, մենք կունանենանք ամբողջական մի ռեեստր այն երիտասարդ բժիշկների, ովքեր քրոնիկ հիվանդություններ չունեն. Պետք է հիշենք, որ  այդ արյան պաշարը յուրաքանչյուր պահի կարող են մեկ այլ մարդու կյանք փրկել»,-հավելեց Մուրադյանը: Բժիշկներն ու ապագա բժիշկները վստահ են, որ կամավոր դոնորությունը հնարավորություն է տալիս ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժվել, այլ նաև ուժ է տալիս այդ մարդկանց ընտանիքի անդամներին և բժիշկներին, ինչպես նաև արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր: Երկրոդ արդյունքը նույնպես կարևոր սոցիալական նշանակություն ուներ:   «Վիրավորված զինծառայողներին և  զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցություն» հիմնադրամի կողմից 5 միլիոն դրամ փոխանցվեց  ԵՊԲՀ-ի նախաձեռնությամբ իրականացվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը: unnamed7 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացավ նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին և հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողներին: «Անհրաժեշտ է ամեն ինչ անել նվազեցնելու հաշմանդամությունն ու երկարացնելու մարդկանց կյանքի տևողությունը» ,- Արա ասաց Բաբլոյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հավելեց, որ վերականգնողական կենտրոններ աշխարհում ստեղծվում են հասարակության աջակցությամբ  ոչ թե միայն պետական ծրագրերով: «Այսօր գեղեցիկ համադրություն է ստեղծվել. պետական ծրագրերի, հասարակության աջակցության և,  իհարկե,  բժշկական հանրության»,-նշեց նա: Երևանի բժշկական համալսարան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am