Օրվա կուրսով. նախագահ, թե՞գաստրալյոր

Մինչ թշնամին զավթում է, ամրապնդվում է նաեւ Գեղարքունիքի եւ Սյունիքի բարձունքներում, ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող երկրի գերագույն գլխավոր տուրիստը գաստրոլների մեջ է: Մարդ, ով, ի պաշտոնե, պետության գլուխ է, հանդիսանում է Սահմանադրության պահպանման, այն է սուվերեն պետության ու տարածքային ամբողջականության դրույթի երաշխավոր, մեկ շաբաթ է հայտնվել է Կարմիր գրքում եւ նրա անհաջող ճամփորդության մասին մամուլում է միայն բարձրաձայնվում: Պարզվում է, մինչ ադրբեջանցիցները ներխուժել ու տնավորվել են Սյունքում, Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա, միեւնույն ժամանակ պաշտոնական շրջանակների հետ հանդիպում է խնդրել, բայց ապարդյուն: ՌԴ-ում կտրականապես մերժել են Արեւմուտքի, ավելի ճիշտ սորոսաթուրքական տանդեմի հայաստանյան գործակալին եւ Սարգսյանին այլ բան չի մնացել, քան զբաղվել սեփական բիզնես գործերով, այցելել է «Յանդեքս» ընկերության գրասենյակ, «Սկոլկովո» նորարարական կենտրոն, Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Սրանք են Սարգսյանի մոսկովյան բոլոր հանդիպումները: Իսկ Հայաստան վերադառնալուց հետո Արմեն Սարգսյանը երեկ պետական պարգև է հանձնել օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին: Փաստացի, Արմեն Սարգսյանը իրականությունից կտրված, անհաղորդ մեր ցավին ու դարդին, ինչ-որ անհասկանալի «աշխատանքային հանդիպումների» գրաֆիկով է ապրում:

Նշենք նաեւ, որ վերջին շաբաթներին մամուլը գրեց, որ Արմեն Սարգսյանը համագործակցում է ռուսատյաց Արման Բաբաջանյանի հետ և նաև պլանավորում գործողություններ, որոնք միտված են աջակցելու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քարոզչական գործընթացին, որը ղեկավարվում է Արևմուտքից։ Արմեն Սարգսյանը, նաև, պատրաստակամություն էր հայտնել աջակցել Արման Բաբաջանյանին, որպեսզի իր ղեկավարած ուժը խորհրդարանում ներակյացված լինի։
Թե ինչպես է առաջնորդվում բարեկիրթ, բոլոր շեյխերի և թագուհիների բարեկամ, էլիտար տուրիստ և ձրիակեր նախագահը, որն այսօրվա պատուհասած աղետի ուղիղ պատասխանատուներից և համահեղինակներից է, պարզ չէ ։Չ՞է որ նա է առաջին օրվանից դակում հակաօրինական, հակասահմանադրական ու անտրամաբանական որոշումները։ Չ՞է որ նա պաշտոնի համար ուրացավ բոլորին և ամեն ինչ՝ պաշտոնը վեր դասելով տղամարդկային արժանապատվությունից ու հայրենիքից: Մարդ, ում սկզբունքայնությունը չափվում է օրվա կուրսով ու տրամադրություններով, լարվածության և ըստ օրվա կուրսի, որոշում է՝ ում քծնել, ում հարվածել, երբ խոսել, երբ լռել: Հիմա, երբ վիճակը սահմանին, ինչպես Փաշինյանը կասեր, պայթունավտանգ է, ճգնաժամային, բայց մյուս կողմից չկան հասարակական-քաղաքական հուզումներ, ապա նա կարող է իրեն գժի տեղ դնել եւ ապրել իր սեփական կյանքով՝ մոռանալով, որ իքն, ի պաշտոնե, պարտականություններ ունի:

Անի Սահակյան

դիտվել է 2563 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am