Բանակցում եք, որ ի՞նչ անեք՝ դժգույն ու դժբախտ հռչակե՞ք ու տա՞ք

Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Հանրային հեռուստաընկրության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում թշնամում առաջխաղացմանը ու դրան բանակի մասնակցությանը հայտարարել է․ «Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ»։
Այս բացառաիկ խայտառակ միքտն արտաբերելուց անցել է ուղից երկու օր, սակայն իշխանության ներկայացուցիչը հարկ չի համարել հրապարակավ ներողություն խնդրել տեղի ունեցած մտքի սայթաքման և արտահայտած տխմար մտքի համար։
Հետևաբար, այն ինչ ասվել է, ոչ թե պատահականություն է, երբ մարդն ուղղակի չի կարողացել մտեքերը ճիշտ արտահայտել, այլ ասվածը մտածողության հեւևնաք է։ Վլադիմիր Վարդանյանը, ի տարբերություն բազմաթիվ այլ իմքայլականների, թերևս ազնիվ է գտնվել և բարձրաձայնել է հայրենիքի պաշտպանության և պետական անվտանգության մասին իր պատկերացումները։
Վերջին հաշվով Վարդանյանի ղեկավարը, որը նաև ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, Ազգային ժողովում հայտարարեց, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է։ Սյունիքի և Գեղարքունի բնակավայրերը <<որոշակի ամայի տարածքներ>> անվանելը լիովին տեղավորվում է <<Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է>> տրամաբանական շղթայի մեջ։
Հենց այդ նույն տրամաբանությամբ էլ արդեն ուղիղ մեկ շաբաթ մենք <<բանակցում ենք>>, որ թշնամին դուրս հանի իր զիրքը ՀՀ ինքնիշխան տարածքից և քիչ է մնում՝ որոշ իշխանավորներ հաղթանակ որակեն այն, որ թշնամին Սև լիճ բնակավայրում 3,5 կմ մեր տարածքում խորանալուց հետո համաձայնվել է 1,5 կմ հետ քաշվել։
Ընդհանրապես, բանակցության կլասիկ ձևաչափը ենթադրում է, որ կա վիճելի հարց, որի կարգավորման համար կողմերը որոշակի զիջման պետք է գնան։ Բանակցությունն ըստ էության զիջման գնալու սահմանների ճշտումն է։ Ադրբեջանաը, հասկանալի է, բանակցում է՝ Շորժան ու Սև լիճը իր տարածքում ընդգրկելու նպատակով։ Իսկ ինչի՞ շուրջ է բանակցում Հայաստանը․ ո՞րն է զիջման այն կետը, որին Հայաստանը պատրաստ է գնալ։ Բանակցելու տեղ չկա ու չպիտի լինի․ խախտվել է պետական սահմանը, պետք է կիարռվի համարժեք քայլ՝ սահմանագիծն անմիջապես վերականգնելու համար։
Եթե այդ քայլերն առայժմ չեն արվում և դեռ բանակցելու թեմա կա, կնշանակի «Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ» թեզի կենսունակությունը բացառված չէ։ Ավելին՝ գուցե այժմ բանակցություններ են ընթանում թշնամու զինուժի գրաված տարածքներն ամայի հռչակելու և դրանք սահմանազատման գործընթաացով թշնամուն հանձնելու հարցի շուրջ։

Վերջին հաշվով, ե՞րբ և ո՞վ է տալու այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էր թշնամու առաջ պետական սահմանը բաց թողնված։ Ինչո՞ւ չկար հսկողություն։ Միգուցե այդ ամենն արվել է հատուկ պայմանավորվածության արդյունքում, որպեսզի Ադրբեջանը ստանան այդ տարածքները։ Այլապես, որևէ բացատրությամբ անհնար է հիմնավորել, թե Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունն այնքան շատ է վստահում 2020 թվականի նոյեմբերի 9-ի ակտին, որ դյուզն անգամ կասկած չի ունեցել, թե թշնամին հանկարծ կներխուժի անպաշտպան սահմանով։

Մենք ունենք դավաճան ու անհայրենիք իշխանավորների և նրանց աջակցող զոմբիների որոշակի խմբեր, որոնք հետևողականորեն քանդում են ՀՀ պետականության հիմքերը։Բայց բանակը պարտավոր է պաշտպանել անգամ նրանց՝ դավաճան իշխանություններին և  տգետ ու զոմբիներին։

Հայկ Դավթյան 

 

դիտվել է 4157 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am