Երեք հիվանդներ կենթարկվեն ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման
Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման համար երեք հիվանդ է նախապատրաստվում: Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հայտնել է, որ ապրիլին իրականացված երկու փոխպատվաստումներն էլ հաջող են անցել: «Թե տարվա ընթացքում քանի փոխպատվաստում կիրականացվի, ցույց կտա անհրաժեշտությունը»,-հավելել է նա: ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ ապրիլի 10-ին իրականացրել է Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու հաջող փոխպատվաստումը: Հայաստանում տարեկան 60 փոխպատվաստման կարիք կա:
