Ալիևը Պուտինի միջոցով է Հայաստանից «միջանցք» պահանջում. Ադրբեջանցիները կհեռանան ՀՀ բարձունքներից՝ Պուտինի 1 զանգով

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններ այսօր չեն ընթանում: Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանային հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին:

Մինչ բանակցությունները դադարել են, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը նշել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Սյունիքի գյուղեր, քաղաքներ, Գեղարքունիքի մարզում մարդիկ անհանգիստ են, սթրեսային վիճակում, սպասում են բանակցությունների արդյունքներին: 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը չի վստահում իշխանական որևէ ներկայացուցչի խոսքին:

Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալություններին: Սյունիքում ծավալվող ճգնաժամային իրադրության շուրջ խոսելով, նա նշել է, որ հայկական կողմը ձգտում է խնդիրը լուծել քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով՝ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների շրջանակում, սակայն չեն բացառվում նաև այլ սցենարներ: Նա պնդել է, որ Հայաստանը տարածք չի զիջելու, միջանցք չի տրամադրելու. ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը սպառի քաղաքական, դիվանագիտական գործիքակազմի միջոցով խնդրի լուծելու ուղիները, ապա կդիմի այլ միջոցների։ «Բնականաբար, եթե հարցը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, ապա Հայաստանը կիրառելու է առկա ողջ գործիքակազմը՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ այդ ճանապարհին մենք նաև ակնկալում ենք մեր դաշնակիցների, այսինքն՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը։ Եթե մենք ստիպված լինենք խնդիրը լուծել այլ ճանապարհով, ապա, բնականաբար, կստանանք մեր դաշնակիցների աջակցությունը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու որպես ՀԱՊԿ անդամ երկիր և որպես ՌԴ դաշնակից»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Ստացվում է, Ալիևի՝ Հայաստանից միջանցք տրամադրելու պահանջով այսօր Հայաստանի տարածք է մտել, ադրբեջանական բանակը չի հեռանում,իսկ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն համարում, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, նրանք դրանք ներկայացնում են որպես ՀՀ-Ադրբեջան սահմանազատման սովորական աշխատանք:

Իհարկե, Ռուսաստանի շահն այս պահին այդպես է պահանջում, նրանք այդպես են վարվում, սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում ՀՀ իշխանությունների ոչ համարժեք կեցվածքը: ԻՆչպես է հնարավոր դարձել 250 ադրբեջանցի զինվորականների ազատ մուտքը մեր երկրի տարածք, որևէ մեկը պատասխան չի տալիս: Բայց նաև պարզ է, որ ադրբեջանական բանակը կհեռանա ՀՀ բարձունքներից՝ Պուտինի կողմից ընդամենը մեկ զանգով:

Խաղն իհարկե, բարդ է, մեր տարածաշրջանում գերտերությունների ակնհայտ շահեր են բախվում: Իրադրությունը որքան բարդ է ու նուրբ, այդքան էլ վտանգավոր է:
Իսկ այս բարդ իրավիճակում Հայաստանի իշխանությունների մտորումները՝ իսկապես «ցնցող» են...

Պարզվում է, նրանք որոշել են Ադրբեջանին պատերազմում յուրովի պարտված կողմ ներկայացնել: Ահա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է. «Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է։ Եթե հաղթել է, ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ստացել ևս երկու պետության բանակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ «Իրականում Ադրբեջանը էս քայլերով, էս պրովոկացիաներով ցույց է տալիս, որ էդքան էլ գոհ չի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի, ինչպես Զանգեզուրն ա կամ այլ հարցերն են։ Դա միանշանակ ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․ իհարկե մեզ մոտ փորձել են էդ միտքը սերմանել, որ Ադրբեջանը ամբողջովին հաղթած է դուրս եկել, բայց իմ գնահատականով՝ Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում ա հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց ընտրեց ռազմական ճանապարհը»։

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան դժգոհ են ռուս խաղաղապահների ներկայությունից՝ դա պարզ էր իսկզբանե: Այն, որ ընդդեմ ռուս խաղաղապահների հասունանալու էր լուրջ դժգոհություն և դա արտահայտվելու էր տարբեր ձևերով՝ դրա ականատեսը մենք արդեն վաղուց ենք դարձել:

Այստեղ այլ հարց է՝ իսկ հայկական կողմն իր շահերը կարողանո՞ւմ է առաջ տանել ու դրանք առաջ տանելու ժամանակ ստանալ դաշնակից պետությունների աջակցությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4945 անգամ
Լրահոս
Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակում Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am