Պատգամավորներն արյուն են հանձնում
Այսօր Արյան դոնորի միջազգային օրն է: Այդ առիթով ՀՀ Ազգային ժողովում առաջին անգամ այսօր կազմակերպվել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցում էին ԱԺ նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, լրագրողներ:Լրագրողների հետ զրույցում Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ Ազգային ժողովում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում: ՀՀԿ-ից արյուն հանձնեցին Արա Բաբլոյանը Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: Հրայր Թովմասյանը, Մարգարիտ Եսայանը, Կարեն Ավագյանը, «Բարգավաճ» կուսակցությունների դաշինքից՝ Նաիրա Զոհրաբյանը, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը: Արա Բալոյանի խոսքով նմանատիպ ակցիաների միջոցով կարելի է քաղաքացիների համար դոնորագրման օրինակ ծառայել: «Այդ օրենքը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք Հայաստանում ավելի կանոնակարգել արյունատվության գործընթացը: Դուք լավ գիտեք, որ դա բոլոր երկրներում կանոնակարգվում է: Մենք դեռ բավականին անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք Հայաստանում ընդլայնել և ամրապնդել անհատույց արյան դոնորության գործընթացը»,-ասաց նա: Ակցիայի ավարտին կամավոր դոնորության գործընթացում ակտիվություն ցուցաբերած պատգամավորներին շնորհվեցին պատվոգրեր և կրծքանշաններ:
