Ո՞վ ես եղել դու քո կյանքով մեկ. Օրենքով գողի հարցը շփոթեցրել է Ռուբեն Թաթուլյանին`Ռոբսոնին

Լուսանկարում`ձախից առաջինը Ռուբեն Թաթուլյանն է  Primecrime.ru-ն, որը մասնագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին: Հիշեցնենք, այդ օրը չեխական ոստիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաքված մի քանի օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների, այդ թվում նաեւ`ռուսաստանաբնակ հայ գործարար եւ քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին` Ռոբսոնին: Վերջինիս մոտ եղել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր: Ըստ primecrime-ի նոր հրապարակման, Ռուբեն Թաթուլյանի Չեխիա գալու նպատակը «գողական սխոդկային» մասնակցելը չի եղել: Նա ցանկացել է հանդիպել օրենքով գող Գայոզ Զվիադաձեին (Գելա Քութաիսկի): Հանդիպման թեման եղել է այն, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում մեկ այլ օրենքով գող Մամուկա Կվիժինաձեն ծեծի է ենթարկել Կրասնոդարցի «պալաժենեցներից» մեկին, որին Թաթուլյանը համարում է իր «մոտիկը»: Primecrime-ը ներկայացրել է Թաթուլյանի եւ Զվիադաձեի երկխոսությունը, որը այս հրապարակման թերեւս ամենաուշագրավ հատվածն է: Որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որտեղից գործակալությանը այդ մանրամասները, հայտնի չէ: Ստորեւ ներկայացնում ենք Ռոբսոնի եւ Գելա Քութաիսկիի երկխոսությունը primecrime-ի մեկնաբանություններով: Երբ Թաթուլյանը ասել է, որ «պալաժենեցը» իր «մոտիկն» է, Զվիադադձեն հարցրել է. - Քո մոտի՞կը... իսկ դու ով ես՞: -Ես,- շփոթվել է Ռոբսոնը,- Ես Ռոբսոնն եմ: - Դա ինձ ոչինչ չի ասում,- ասել է Զվիադաձեն - Ռոբսոն Սոչինսկին եմ,- ասել է Թաթուլյանը - Ես դա հասկացա, բայց ով ես եղել դու քո կյանքով մեկ,- հարցրել է Զվիադաձեն: - Դեե,- կրկին շփոթվել է Թաթուլյանը,- Ես կոմերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար: - Դրա համար իհարկե շնորհակալություն, բայց այդ երբվանից են «ֆրաերները» սկսել խառնվել գողերի գործերին,- ասել է Զվիադաձեն ու այստեղ նրանց խոսակցությունը ընդհատվել է չեխական ոստիկանության գրոհի պատճառով: Ինչպես նշում է primecrime-ը, չնայած չեխ ոստիկանները խանգարել են, բայց Թաթուլյանը որսացել է Զվիադաձեի ասածների հիմնական միտքը: «Առաջին անգամ չէ, որ Ռոբսոնին հանդիմանում են մի անգամից երկու, երեք եւ ավելի աթոռներին միաժամանակ նստելու փորձի համար. նա ուզում է լինել հավասարապես հարգված հանցագործների շրջանում, զբաղվել բիզնեսով, զբաղեցնել պետական պաշտոններ ու սեղմել քաղաքական գործիչների ձեռքերը: Ասում են Ռոբսոնը իր «մոտիկին» այդպես էլ ոչնչով չի օգնել»,- գրում է primecrime-ը: Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ռուսաստանաբնակ հայ ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է, եւ Չեխիայում նրան ձերբակալելու լուրը Հայաստանում ներքաղաքական եւ ներիշխանական «ռազբորկաների» մեծ ալիք առաջացրեց: Պատրաստել է՝armtimes.com-ը

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am