Հովիվի բացահայտած ադրբեջանական ներխուժում. Մոսկվան «դժվարանում է», 5 օր պարզ է, որ ոչինչ պարզ չէ

Մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը հետևում է մամուլի հրապարակումներին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններից ներս: Սյունիքի մարզում ավարտվել են ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը մամուլին հայտնել է, թե այլ մանրամասներ այս պահին չի կարող փոխանցել:

Մի քանի օր է, որ բանակցություններ են ընթանում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ: Այս պահի դրությամբ, սակայն դիրքերում փոփոխություններ չեն եղել, սակայն նախնական տեղեկություններով որոշում է կայացվել, որ ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Հավելենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

Գիշերը հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դղիանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Արցախում ստեղծված իրավիճակը: «Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լե Դղիանը նաև խոսել են իրենց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ գործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ժան-Իվ Լը Դղիանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած լարվածությունը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության. «Նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է երկար ժամանակ հետո մեր երկրին պատկանող ադրբեջանական դիրքերին սահմանակցող Հայաստանի սահմանին ամրապնդման աշխատանքների իրականացման մասին»: Բայրամովը նաև ասել է, թե ադրբեջանական կողմը «կառուցողական մոտեցում» է ցուցաբերում կողմերի միջև տարաձայնությունները լուծելու համար, և որ «անթույլատրելի է ուռճացնել և քաղաքականացնել սահմանային լարվածության հարցը»: Նշվում է, որ զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը:
Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից ժամեր անց Ֆրանսիայի նախագահի արձանագրումը, որ Ֆրանսիան կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ տարածքային ամբողջականության թեմայով քննարկում, բավական զարմանալիորեն ձգվում է՝ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններով:

Ի՞նչ է ասում պաշտոնական Մոսկվան... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նախագահը կողմնակից է եռակողմ համաձայնագրերի իրագործմանը ոչ մի այլընտրանքի, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Պուտինը ստացե՞լ է նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ռազմական օգնության խնդրանքով: Նա նշել է, որ «բոլոր խնդիրները բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»: Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի հետ`Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:

Այսինքն, արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, իսկ Պեսկովը դժվարանում է ասել, թե արդյոք ՌԴ նախագահը ստացել է նման դիմում, թե՞ ոչ: Այսինքին, ինչն է այս՝ ժամանակն անվերջ «ծամելու» պատճառը: Մինչև ընտրությունների ավարտը արագ թուրք-ադրբեջանական դաշինքի սպասելիքները բավարարե՞լը:

Այսինքն, երկրի ներսում հայտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, որոնց հայ հովիվ է հայտնաբերում, ու 250 ադրբեջանցի նստում է մի քանի օր մեր պետության ներսում, թելադրում պահանջներ, բանակցությունների օրակարգ թելադրում, Հայաստանում չկա իշխանություն, մեր պետության անունից Մուրադովն է բանակցում, իսկ Պուտինը Պեսկովի միջոցով ասում է՝ արագացրեք, տվեք Ադրբեջանին այն, ինչ խոստացել եք, դիմում-նամակների ժամանակը չէ:

Իսկ մեր երկրում մի քանի օրվա մեջ մի քանի անգամ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում, որից պարզ է դառնում, որ ոչինչ պարզ չէ, որ որևէ արդյունք չկա, ընդհակառակը՝ վատ սցենարը չի բացառվում, այսինքն` նոր պատերազմ արդեն Հայաստանի տարածքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5195 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am