Գազայում պաղեստինցիների զոհերի թիվն ավելացել է
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 174-ի, նրանց թվում` 47 երեխա: Այս մասին տեղեկացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սպանվել է 174 մարդ, այդ թվում ՝ 47 երեխա և 29 կին, վիրավորվել է 1200 մարդ»,-ասված է հայտարարության մեջ:
Բժիշկները կարծում են, որ զոհերի ու վիրավորների թիվը կաճի, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության ջոկատները շարունակում են որոնումները Գազայի շենքերի փլատակների տակ:
