Ալիևի նախկին խոսնակի ներկայությունը Հայաստանի խորհրդարանում

Իրավունքի ուժով ցրված խորհրդարանի ուսապարկերը շարունակում են տխմարության ինքնառեկորդներ սահմանել։ Հերթական փայլատակմամբ աչքի է ընկել հարենադավ կապիտուլյանտի նախկին մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Եկեք բոլորս մեզ հարց տանք. կարո՞ղ ենք մենք մեզ թույլ տալ, որ Ադրբեջանը միջամտի մեր ներքաղաքական կյանքին: Որեւէ հայ կարո՞ղ է թույլ տալ, իր գործողություններով այնպես անել, որ Ադրբեջանի նախագահի գործողություններն ազդեն ՀՀ ներքաղաքական պրոցեսների վրա: Դա նորմա՞լ է, դա ճի՞շտ է, դա հայրենասիրակա՞ն է: Հիմա Ալիևը նստած ասում է՝ տեսեք, մի կիլոմետր առաջ եմ գնում, էս երկիրն ալեկոծվում է, իշխանությունների դեմ են բոլորը դուրս գալիս, քաղաքական բախումներ են սկսվում: Մի կողմ թողնենք, թե ոնց է ստացվել, սահմանների կահավորումն ինչպիսին է և այլն: Բայց էդ հարցերը լուծելու համար անպայմա՞ն է, որ թույլ տանք էդ մարդուն՝ նստած պուլտով նայի և ասի՝ դե եթե այսպես է, վաղն էլ մի ուրիշ բան փորձեմ անել, վաղն էլ էսպիսի մի բան ասեմ, Հայաստանում իմ խոսնակները կտարածեն: Ադրբեջանական մամուլ բացելու կարիք էլ չկա: Էդ մարդը խոսնակի կարիք էլ չունի, ոչ էլ պրոպագանդիստական մեքենայի: Մեր բոլոր լրատվականները տարածում են՝ Ալիեւը սենց է ասել: Ք․․ ա կերել՝ ասել ա: Մեղայ Աստծո»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Եղոյանը։

Նա որոշ պատգամավորների անվանել է քամելեոն և պնդել, թե խնդիրն ամենևին էլ Սյունիքի տարածքում ադրբեջանական զինուժի 3 կմ խորանալը չէ։ «Էստեղ պատգամավորներ կան, որոնք չգիտես՝ ոնց են հայտնվել այստեղ, օսլայած հոգիներով այդ քամելեոնները եկել էստեղ ասում են՝ չմոռանաք, թե ովքեր են Արցախը հանձնել: Տո եթե Արցախը հանձնվեր, բա կռիվ կլինե՞ր: Հիմա եթե մենք Սյունիքում մի բան հանձնեինք, բա էս դեպքը կլինե՞ր: Բա չի հանձնվում էդ անտերը, դրա համար էլ մտել են: Ինչի՞ են մտել ուժով, որովհետեւ ուրիշ ձև չեն կարողանում ստանալ և ուժով էլ չեն ստանալու: Պարզ չի՞»:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ գերտերություն, միջուկային տերություն Ֆրանսիայի նախագահը ուղղակիորեն մեղադրում է Ադրբեջանին, ասում է՝ շուտ զորքերդ հանեք երկրից: Ֆրանսիայի նախագահի կոշտությամբ միջամտությունը նշանակում է, որ խնդիրն աշխարհաքաղաքական է՝ << Սա նույնիսկ Հայաստանի հարցը չի, սա շատ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների դրսևորումն է մեր տարածաշրջանում: Մենք այս խութերի միջով պետք է նավարկենք, որն իրականացնում ենք»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանին հիշեցման կարգով՝ Հայաստանում Ալիևի առաջին խոսնակը եղել և մնում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ Նիկոլն էր, որ փորձում էր հայ հանրության շրջանում Ալիևի համար կիրթ մարդու իմիջ ձևավորել։ Այդ Նիկոլն էր, որ հատուկ կապ էր ստեղծել Ալիևի հետ՝ նրա հետ քննարկելու օպերատիվ հարցերը։ Այդ Նիկոլն էր, որ վերելակում Ալիևի հետ բանակցություններ էր վարել և աշխարհով մեկ եղել, թե նա ևս հակված է արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Ալիևի երկրորդ խոսնակը Արման Եեղայանի շեֆի տիկին Աննա Հակոբյանն է, որը Ալիևի կնոջը դեռ պատերազմից ամիսներ առաջ հրավիրել էր Շուշի՝ մուղամ լսելու և թեյ խմելու։

Մի քանի օր առաջ Մեհրիբան խանումն իր ամուսնու և դստեր հետ Շուշիում մուղամ էր լսում, իսկ Ստեփանակերտում ապրող մեր հայրենակիցները մուղամի հնչյունների ներքո ստիպված էին հետևել Շուշիի երկինքը զարդարած շքեղ հրավառությունը։ Չի բացառվում, որ տիկին Աննան էլ իր ամուսնու հետ պուլտով հեռավար էր հետևում Շուշիի մուղամային հրավառությանը՝ քաղելով իր խաղաղասիրության պտուղները։
Արման Եղոյանը կարող է ինքն իրեն տգետի կամ անտեղյակի տեղ դնել՝ պնդելով, թե կապ չունի, թե սահմանն ինչպես է կահավորված եղել, կամ այդ ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, առանց դիմադրության, հանդիպել ու 3,5 կմ խորացել Սյունիքում, տարածքներ վերցրել նաև Գեղարքունիքում։ Սահմանը միտումնավոր առանց պաշտպանության է թողնվել, որ Ալիևի ծրագրի մյուս կետը՝ Զանգեզուրի միջանցք բացելու պահանջը իրագործվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նեղ շրջանակում ասել է՝ եթե խաղաղ ճանապարհով չտանք, ուժով կվերցնեն։ Համենայն դեպս, մամուլում տեղ գտած այդ հրապարակումները չեն հերքվել։ Այսքանից հետո Արմեն Եղոյանին մնում է խոստովանել, որ Ալիևի թիվ մեկ խոսնակը իր շեֆն է։
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին՝ դրանք կան, ու խելամտություն է պետք՝ այդ զարգացումները օգտագործել գոնե Հայաստանի պետականությունը պահելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության շնորհիվ Արցախն արդեն կորցրել ենք։


Հայկ Դավթյան

դիտվել է 4281 անգամ
Լրահոս
ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am