Մակրոնի սյունիքյան ապտակը Պուտինին. Կրեմլը քիչ ժամանակ ունի

Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնեցին կառավարությունից:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանյուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Էմանյուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, իր ֆեյսբուքյան էջում հավելել է, որ Ֆրանսիան ցանկանում է` տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի` կայունություն և անվտանգություն բերելու համար: Ի հավելումն այս հաղորդագրությունների՝ Ֆրանսիայի նախագահն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայերենով հետևյալ գրառումն է արել. - «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Երեկ նաև Վաշինգտոնն արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Հայաստանին և Ադրբեջանին իրավիճակը խաղաղ ճանապարհով լիցքաթափելու կոչ է արել: «Մենք ուշի-ուշով հետևում ենք հայ-ադրբեջանական չդեմարկացված սահմանի երկայնքով լարվածության աճին: Մենք հասկանում են, որ կողմերի միջև շփումներ են գնում և կոչ ենք անում զսպվածության և իրավիճակի խաղաղ ճանապարհով լիցքաթափման»,- գրել է Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում:

ՀՀ ԱԳ նախարարը երեկվանից ակտիվ հեռախոսազրույցներ է ունենում գործընկեր պետությունների հետ: Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը: Այվազյանը նշեց, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

Իր հերթին ԱՄՆ ՍԵնատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ է արել Բայդենի վարչակազմին Ադրբեջանին ցույց տալ, որ իր գործողություններն անհետևանք չեն մնա: «Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի գործողություն է, ինչն ընդգծում է այն մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և, ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա:

Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ ներգրավվել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի առջև, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը և Պուտինը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Դա այլևս չի կարող կրկնվել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին ներգրավվել այս հարցում ամենաբարձր մակարդակներով, որպեսզի հասկանալի դառնա, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիաները պարզապես անընդունելի են»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

Այսպես, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները կարելի է որակել որպես Հայաստան պետությանը միանշանակ աջակցող պետության մոտեցում: Ընդ որում, սա բացառիկ դեպք է, Հայաստանին որևէ այլ պետության ղեկավար այսպես անվերապահ չի աջակցում, որովհետև Փաշինյանի իշխանությունը փչացրել է բոլորի հետ հարաբերությունները:

Երեկ Փաշինյանն ինքն է ստիպված եղել զանգահարել ՌԴ նախագահ Պուտինին, այսինքն, եթե չզանգահարեր՝ Պուտինը հարկ էլ չի համարի արձագանքել, անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանին ակնհայտ լարվածությանն, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանցիների ներխուժմանը ՀՀ տարածք:

Ահա այսպիսին են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո: Այսպիսին է Փաշինյան-Պուտին հարաբերությունների թշվառության աստիճանը:

Իսկ ընդհանրապես՝ արձանագրենք. Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն Փարիզն է անհանգստացած Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ու ակտիվ գործում է: Փարիզը հստակ ֆիքսել է, որ Ֆրանսիան ցանկանում է` տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի:

Այսինքն, Մակրոնը հասցրել է սյունիքյան ապտակ Կրեմլին: Հիմա սպասենք՝ Պուտինի գործողություններին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am