«Մարզպետը կոտը տվեց ու գնաց». բնակիչները փակել են ճանապարհը

Արդեն 1.5 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում։ Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը և հայտարարում են, որ այն չեն բացի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բնակիչների ցանկատարածության 90 տոկոսն ավերել է։ Ցորենի, սոխի, բադրիջանի, կարտոֆիլի, լոբու ցանկատարածություններն ամբողջովին ոչնչացվել են։ Ձվի չափ կարկուտը մի քանի րոպեում կոտրեց գյուղացու ողնաշարը ու հիմա ստիպված ենք ճանապարհը փակում, քանի որ երեկ գյուղեր ժամանած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը օդ դուրս էկավ. սաղիս գլխի տակ փափուկ բարձ դրեց, թե մարզպետարանը կանգնած է գյուղացու թիկունքին և գյուղացուն միայնակ չի թողնի, սակայն, ինչպես անցած տարի, այնպես էլ այս անգամ հերթական կուտը տվեց ու գնաց։ Մեր համբերության բաժակը լցվել է, էլ չենք հավատում մարզպետարանին ու մարզպետին, քանի որ նրանք լավ ջուր ծեծող են, գյուղացու վերքին դարման անող չեն։ Մեր հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, իսկ մենք վարչապետից ոչ գումար ենք խնդրում, ոչ սերմ ու պարարտանյութ։ Մեր խնդրանքն է՝ 2 տարով սառեցնեն բանկերին մեր վարկը և 2 տարի հողի ու ջրի վարձ չմուծենք, բայց այդ ամենը՝ գրավոր, Պեպոյի բարաթով լինի, որովհետև անցյալ տարի Արմավիրի մարզպետը խոստացավ, որ այդպես էլ կլինի, սակայն նրա խոստումից 7-8 ամիս անց բանկերը գրոհեցին մեր տները։ Կրկին անգամ խնդրում ենք վարչապետին, որ ինքը ունի հնարավորություն և լծակ, որպեսզի միջնորդի բանկերին 2 տարի մեզանից վարկային տոկոսներ չվերցնեն, կանգնեցնեն, և 2 տարի, եթե բնությունը նորից չար կատակ չխաղա, մենք պատրաստ ենք 2 տարի հետո կանոնավոր կատարել բոլոր մուծումները, այդ թվում՝ հողի ու ջրի»։ Գյուղացիները կարծում են նաև, որ եթե մարզպետարանը բարի կամք դրսևորեր, կարկտակայաններ կտեղադրեին այդ 8 գյուղերում, և եթե կարկտակայանները շահագործվեին, հնարավոր է՝ նման աղետի առջև չկանգնեին. «Միայն երեկ Արմավիրի մարզի Մրգաստան և Շահումյան գյուղերից 7-8 բնակիչ հիվանդանոց են տեղափոխվել, քանի որ վատացել էր գյուղացիների ինքնազգացողությունը։ Կան գյուղացիներ, ովքեր պետք է ստացված բերքից առաջացած եկամտով գնումներ կատարեին և գնային իրենց զինվորներին տեսակցության, ովքեր ծառայում են առաջագծում, այդ թվում՝ Թալիշի, Մարտակերտի, Հադրութի, Մատաղիսի պոստերում։ Իսկ հիմա մենք դատարկ գրպանով էթանք էդ սահման պահող 19-20 տարեկան մատղաշ էրեխուն ի՞նչ ասենք։ Գնալուց գոնե մի փոքր սնունդ պիտի տանե՞նք, իսկ հիմա հայտնվել ենք կոտրված տաշտակի առաջ։ Կրկին անգամ դիմում ենք վարչապետին. մենք միայն իրեն ենք հավատում, մնացածը սաղ օդ են, օդ էկել են, օդ էլ կգնան՝ հանձնինս Արմավիրի մարզպետարանի ու մեծն մարզպետ Ա. Ղահրամանյանի»։ Այս պահին ճանապարհը փակած գյուղացիների հետ բանակցում է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ով գյուղացիներին տեղեկացրեց, որ խնդրի մասին Արմավիրի մարզպետը տեղեկացրել է կառավարությանը, և վարչապետը հանձնարարել է, որպեսզի կարճ ժամանակում լուծեն գյուղացիների բարձրացրած խնդիրները։ Գյուղացիները, լսելով մարզային ոստիկանապետին, ասում էին. «Մենք հավատում ենք ձեզ ու վստահ ենք, որ ձեր խոսքը տղամարդու խոսք է, ոչ թե մեր մարզպետի նման փուչիկ. դուրս է գալիս բերանից և տրաքում։ Դրա համար ճանապարհը հիմա կբացենք՝ վստահելով ձեզ և վարչապետ Կարեն Կարապետյանին»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am