«Քաղաքական խոպանչիների» ժամանակը

Թվում է, թե հետպատերազմական վիրավոր Հայաստանի քաղաքական դաշտն այս անգամ «քաղաքական խոպանչիների» համար պետք է կորցրած լիներ երբեմնի գրավչությունը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ պետք է դիտարկվեր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորություն, ոչ թե իշխանության ձգտում, ու բոլորը պետք է մեկտեղվեին հնարավորինս ծանրակշիռ բեւեռոմ, բայց դա միայն թովում է:
Հայաստանի քաղաքական դաշտը ոմանց համար շարունակվում է ընկալվել որպես խոպան, ուր ցանկացած «խոպանչի» կարող է իրեն այնտեղ մտնելու և վարուցանք անելու իրավունք վերապահել: Եվ չնայած նմաններով դաշտն այնքան է լցված, որ շարժվելու տեղ էլ չի մնացել, համապետական ընտրություններին ընդառաջ նոր հավակնորդների պակաս չի զգացվում: Եթե մինչև հիմա գործ ենք ունեցել առավելապես տեղացի մանր ու մեծ խոպանչիների հետ, ապա կամաց-կամաց այդ դաշտ ներխուժելու հավակնություններ են սկսում ցուցաբերել արդեն այլ երկրներից հյուրախաղերով ժամանող քաղաքական գաստրոլյորները …
Հայաստան ժամանած ռուսաստանաբնակ հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և Տիգրան Ուլիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Աբրահամյանը սատարելու է Տիգրան Ուլիխանյանին:
Անցած ընտրություններից առաջ էլ Արա Աբրահամյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին, բայց առողջական խնդիրների պատճառաբանությամբ հետ քաշվեց: Նա մեկն է, ով բոլոր ընտրություններից առաջ ջուրը չտեսած բոբիկացել է՝ ասելով, թե ինքը պրոցեսի մեջ է, հետո պարզվել է, որ մեջը չէ, ինչ որ մարդիկ, ինչ-որ բաներ նրան միշտ խանգարել են,նրան չէր փրկում Պուտինի մարդը լինելու մասին պարբերական ծահարկումները, քանզի դժվար էր ընկալել հայաստանյան քաղաքական միջավայր մտնելու Աբրահամյանի նպատակը:
Մեկը, ով, թվում է՝ ոչ միայն դրա կարիքը բացարձակապես չպետք է ունենար, այլև իրավունքը: Նախ՝ լինելով բավականին հաջողակ գործարար՝ նա ոչ միայն ձեռքի հետ ղեկավարում է Ռուսաստանի հայկական խոշորագույն համայնքը, այլև կարողացել է սերտ, բարեկամական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի քաղաքական վերնախավի հետ՝ այդ կապիտալն օգտագործելով թե իր բիզնես շահերի, թե երբեմն, գուցե նաև Հայաստանի հետաքրքրությունների համար: Այսինքն, ինքնաբավ լինելու համար թվում է՝ նա ունի գործնականում ամեն ինչ: Երկրորդ՝ Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է և հայաստանյան օրենսդրությամբ ուղղակի չի կարող ոչ պատգամավոր դառնալ, ոչ վարչապետ, ոչ էլ, առավել ևս, նախագահ: Աբրահամյանը դրա մասին հրաշալի գիտի: Եվ չնայած դրան, միևնույնն է՝ նա որոշել է մտնել հայաստանյան քաղաքականության նեղլիկ միջանցքներ` եթե ոչ անմիջականորեն, որպես կուսակցության լիդեր, ապա միջնորդավորված, այլ քաղաքական միավորների հովանավորի կարգավիճակով:
Իհարկե, նա հիմա փորձում է ազգափրկչի դերով ներկայանալ եւ շաբաթներ առաջ հայտարարեց « Կարող եմ ասել, որ ես ունեմ թիմ, ծրագիր և պատկերացում, թե ինչպես Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, նրա քաղաքացիների կյանքը դարձնել անվտանգ և սոցիալապես ապահով, վերադարձնել մարդկանց անձնական և ազգային արժանապատվությունը »: Սակայն հայ ժողովուրդը տասնյակներով է դիմավորել ու հիասթափվել նման փրկիչներից, առավել եւս, որ պատերազմից եւ երկրին պատուհասած աղտեից հետո ազգը փնտրում է ազգային փրկիչների, իսկ Աբրահամյանը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է, թե ինչպիսի լուրջ խնդիրներ ունի ազգային ինքնագիտակցության և ինքնաճանաչողության հարցում , նա մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ ինքը ռուս է
«Այո, իհարկե, ես ռուս եմ... Գիտե՞ք՝ ինչ ա նշանակում ռուս: Էսօր եթե ես Ռուաստանից դուրս եմ գալիս, գնում եմ Ամերիկա, ինձ ընդունում են որպես Ռուսաստանի քաղաքացի, ասենք, իրանք ասում են՝ մեր ռուս հյուրը: Ռուս արդեն դա չի նշանակում, ասենք, ինչ-որ ազգություն, դա ոնց որ ամերիկացի: Բայց ես հայ եմ, հպարտանում եմ իմ հայությամբ»,- տարիներ առաջ ասում էր Աբրահամյանը: Հաջորդն ավելի թեթեւ ժանրի գաստրոլյոր է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքացյանը: Գլամուրի սիրահար այս անձնավորությունը, ով անցած տարի ամուսնացավ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ 68-ամյա միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ, եւս քաղաքական հայտ է ներկայացրել, ամենայն հավանականությամբ Ժառանգություն կուսակցությամբ: Մամուլում տեղեկություններ կան, որ գնել է կուսակցությունը, քանզի մեծ է ցանկությունն իրեն այս ոլորտում էլ փորձել: Շուրջերկրա ճանապարհորդությունների եւ գլամուրի սիրահար սույն պարոնի մի քանի հարցազրույցներից այդպես էլ չ հասկացվում, թե այդ ինչու որոշեց հետաքրքրվել հայաստանյան կյանքով, որտեղից նա վաղուց անհետացել է եւ շքեղ գաստրոլերի մեջ է, չի բացառվում, որ Արզաքանցյանը եւս ազգափրկչի առաքելություն է իր մեջ հայտնաբերել եւ անպայմանորեն ուզում է փրկել հող հայրենին:

Անի Սահակյան

դիտվել է 972 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am