«Թուրքիան փորձում է մաքրել վարկաբեկված հեղինակությունը»

Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որը հազիվ հաղթելով Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև անմեղ ցուցարարների վրա նրա թիկնապահների դաժան հարձակումը, արժանացան համընդհանուր քննադատության Միացյալ Նահանգների իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից, ներառյալ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը` ձայների 397-0 հարաբերակցությամբ… Սակայն, Թուրքիայի և նրա բռնապետ նախագահի համար երկրի հեղինակությունն այնքան արատավորված է, որ որքան էլ հանրային կապերի ընկերությունները հզոր և հեղինակավոր լինեն, նրանք միևնույն է չեն կարող վերականգնել Թուրքիայի հեղինակությունը: Թուրք ղեկավարները պարզապես միլիոնավոր դոլարներ են վատնելու իրենց հարկատուների գումարներից, փորձելով լուծել անհնարին մի խնդիր: Թուրքիայի կառավարությունը տարեկան արդեն հինգ միլիոն դոլար է վճարում տասը լոբբիստական ընկերությունների, դրանք են՝ Gephardt Group – 1մլն 700 հազ. դոլար, Amsterdam Partners – 600 հազ. դոլար, Greenberg Traurig – 480 հազ. դոլար, Capitol Counsel – 384 հազ. դոլար, Mercury – 240 հազ. դոլար, Madison Group – 240 հազ. դոլար, Signal – 240 հազ. դոլար, Jim Arnold – 240 հազ. դոլար և MediaFix -108 հազ. դոլար… Բացի այդ, Էրդողանի գործընկերը  2016 թ. սեպտեմբերին 540 հազ. դոլար է վճարել նախագահ Թրամփի վարկաբեկված ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Թ. Ֆլինին՝ Թուրքիայի կառավարության օգտին քարոզչություն անելու համար… Վերջին ամիսների ընթացքում փորձելով դուրս գալ PR-ի ճահճից, Թուրքիայի իշխանությունները և նրա հետ փոխկապակցված խմբերը վարձել են երեք նոր ընկերություններ: Այս շաբաթ կներկայացնենք այդ լոբբիստական ընկերություններից մեկին, մյուս երկուսին թողնելով հաջորդ խմբագրականի համար: Մոնթե խորհրդատվական խմբին վարձել են 2016 թ. օգոստոսին, 400 հազ. դոլար վարձատրությամբ: Ըստ Daily Beast-ի, ընկերությունը ղեկավարում է Դուգլաս Բեյքերը՝ հանրապետական Ջեյմս Բեյքերի (նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավար և պետքարտուղար, և Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի ղեկավար ու գանձապետարանի քարտուղար) որդին: Այդ ընկերությունը պետք է բարելավեր Թուրքիայի հասարակական ընկալումները… Դուգլաս Բեյքերը Մոնթե խորհրդատվական խմբի «միակ և գործող անդամն» է: Պայմանագիրը կնքվել է ստամբուլյան խորհրդավոր հասարակական կազմակերպության կողմից, որը հայտնի է որպես Տնտեսական գիտելիքների ընկերություն (KEA): Daily Beast-ը հաղորդում է, որ KEA-ի «գործունեությունը երբեմն համապատասխանում է Թուրքիայի կառավարության շահերին»: Ըստ Daily Beast-ի, ավելի մտահոգիչ է, որ «KEA-ի ղեկավարության առնվազն մեկ անդամ եղել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ»: Ավելին, KEA-ի հիմնադիր և նախկին նախագահ Դավութ Քավրանօղլուն այժմ Էրդողանի գիտական խորհրդականն է, տեղեկացնում է Daily Beast-ը: Քավրանօղլուն թվիթերում տեղադրել է Ջեյմս Բեյքերի հետ արված իր լուսանկարը… Daily Beast-ը հաղորդում է, որ ըստ Արդարադատության նախարարությունում Մոնթե խորհրդատվական խմբի ներկայացրած գրանցման, այն «զբաղվել է Թրամփի նախագահական ընտրարշավի և նախագահական անցումային թիմի աջակցությամբ» KEA-ի անունից՝ «Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ընդհանուր հարաբերությունները և հասարակական ընկալումները բարելավելու համար»: Մոնթեն նաև շփումներ է ունեցել «Օբամայի վարչակարգի հեռացող պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարության անձնակազմի հետ և էլեկտրոնային նամակներ է ուղարկել այն ժամանակվա փոխնախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Քոլին Քալին»: Ստամբուլցի իրավաբան Իսրաֆիլ Քահրամանը, Արդարադատության նախարարություն ներկայացրած հայտում նշված է որպես KEA-ի օրինական ներկայացուցիչ, ըստ Daily Beast-ի: Իսրաֆիլ հայտարարել է, որ պայմանագրի նպատակն է «զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև գիտական և տնտեսական զարգացման ասպարեզում»: Daily Beast-ը մեջբերելով Քահրամանին, նշել է, որ KEA-ն հիմնադրվել է «մի խումբ հարգարժան գիտնականների կողմից՝  քաղաքացիական հասարակության գործունեությունը ղեկավարելու նպատակով, որպեսզի բարձրացվի իրազեկությունը տնտեսության զարգացման մասին Թուրքիայում»:  Սա անհեթեթություն է: Ինչո՞ւ պետք է խումբը, որի նպատակն է տնտեսության մասին իրազեկության բարձրացումը Թուրքիայում, լոբբիստական խումբ վարձի Վաշինգտոնում: Սա ավելի շատ նման է թուրքական կառավարության համար ստեղծված մի ծածուկ ներկայացուցչության, քան գիտնականների անկախ խմբի: Կարևոր է պարզել, թե ով է ֆինանսավորում KEA-ին… Հետաքրքիր է, որ Հետաքննող լրագրողների բյուրոյի հետ կապ հաստատելիս, Դուգլաս Բեյքերը նշել է` մտահոգություններ կան, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «մի փոքր վատթարացել են» Օբամայի վարչակազմի վերջին տարիներին: «Կարող է հնարավորություն լինի կամ ամրապնդել այդ հարաբերությունները կամ տեսնել, թե ինչպես են դրանց ավելի մեծ վնաս հասցվում: Եվ դա է պատճառը, որ [KEA-ն] վարձակալել է Մոնթեն՝ օգնելու այդ անցումային փուլում»: Դուգլաս Բեյքերը հավելել է, որ իր ընկերության աշխատանքը KEA-ի համար «երբեք նախատեսված չի եղել ընդհանուր հանրային կապերի քարոզարշավ: Դա մի փոքր ավելի մեծ հնարավորություն է ներկայացնելու նրանց տեսակետը… նրանք զգում են, որ մենք ի վիճակի ենք օգնելու նրանց անհրաժեշտ ծանոթություններով»: Զարմանալի չէ, որ Թրամփի երդմնակալությունից, և KEA-ի ու Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջև «անհրաժեշտ ծանոթություններ» հաստատելուց հետո, KEA-ն չթարմացրեց պայմանագիրը Մոնթեի հետ, երբ նրա նախնական վեցամսյա ժամկետը լրացավ 2017 թ. փետրվարին: «Պայմանագրի այս կետով նախատեսված 400 հազ. դոլարից վճարվել է միայն 105 հազ. դոլար», ըստ Հետաքննող լրագրողների բյուրոյի:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am