Ռուսաստանից հաշիվ կպահանջեն

«Ադրբեջանցիները 1974 թ-ի քարտեզը ձեռքներին եկել էին, ինչ-որ մի բարձունքի վրա կանգնել, ասում էին՝ սա մերն է։ Հիմա գնում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցեսը»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հիմա բանակցում են, հենց հիմա այնտեղ է գտնվում ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը։ Բանակցությունների փուլում ենք, և ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- ասաց Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության ազգակործան պատուհասները անգամ 44-օրյա պատերազմից, Արցախը կորցնելուց, հազարավոր զոհերից հետո հետեւություններ չեն արել եւ շարունակում են անպատասխանատու, ցինիկ պահվածքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի առջեւ: Մինչ Սյունիքում սահմանային միջադեպի մասին տեսանյութեր էին հրապարակվում եւ համայնքային պաշտոնյաները խոստովանում, որ թշնամին 3-4 կիլոմետր առաջխաղացում է ունեցել եւ մեզ համար կարեւոր ռազմավարական նշանակության Սեւ լիճը վերցրել իրենց վերահսկողության տակ, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստախոսությամբ եւ պոռոտախոսությամբ էր զբաղված: Մասնավորապես,Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
Իսկ Անդրանիկ Քոչարյանը հերքում է նաև ադրբեջանական զինուժի առաջ գալու մասին լուրը․ «Ընդամենը մեկ դիրք է, ոչ մի առաջ գալ չկա։ Մի հատ բարձունք կա այդտեղ, այդ բարձունքն է, ընդ որում՝ չպահպանվող բարձունք էր։ Հիմա գնում են հստակեցումներ, ճշտումներ»: Ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստից հետո անգամ Փաշինյանը խոստովանեց, որ 3,5 կիլոմետր առաջ են եկել ՀՀ պետական սահմանից եւ իրավիճակը գնահատեց ճգնաժամային, որը անելիքներ է պահանջում:
Եւ քանի որ Քոչարյան Անդրանիկը դե ֆակտո պաշտպանության նախարարն է եւ նա է իր ընկերոջ՝ Վվաղարշակ Հարությունյանի փոխարեն որոշումներ կայացնում, կարծում ենք, որ լուրջ բախում է լինելու նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Ի վերջո, մադն ասում է, որ մեդիատեռոր են իրականացնում, մտածված խուճապ են տարածում ժողովրդի մեջ, որ չկա նման բան, ինչ առաջ գալ, ինչ կմ խորանալ, եղած-չեղածը մի բարձունք է: Այնպես որ, իմքայականները բոլոր հիմքերն ունեն Փաշինյանին կարգելու թիվ մեկ մեդիատեռորիստ: Բայց սա դեռ ամենը չէ:

Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, ասել է. «Այս հարցում Ռուսաստանը մտածելու տեղ ունի, քանի որ հրադադարի կնքման հարցում ՌԴ-ն ծանրակշիռ դեր ունի»: Նա նաև նշել է, որ Սյունիքում ստեղծված խնդրի լուծմամբ հիմա զբաղված են ՌԴ ներկայացուցիչները` ամենաբարձր մակարդակով։
Ինչպես ասում են՝ սրանով ամեն ինչ ասված է, վերջ: Հայաստանն այլևս գոյություն չունի: Սրանից հետո որ սահմանային խնդիրներ են լինում Ադրբեջանի հետ, պետք է Ռուսաստանից հաշիվ պահանջենք, մի հատ էլ մուննաթ գանք, թե ինչու մեր սահմաններն անառիկ չի պահում: Սա է այս իշխանության դեմքը, այսպիսին է սրանց տված ներկան , իսկ ապագայի մասին անգամ մտածել է սարսափելի:

Անի Սահակյան

դիտվել է 5041 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am