«Հրապարակ». Ծառուկյանը փորձել է զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին, գրելով․ «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից եւ շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել եւ ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը...»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։ Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգեւորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արդեն որոշված հարց է եղել, սակայն ինչ-որ բան խանգարել է, եւ մինչ օրս ԺՊ չեն նշանակել։ Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը փորձել է Արտաշատի հարցում զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
