«Ալ-Կաիդան» ԱՄՆ-ի «երեխան է». Պուտին
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ալ -Կաիդան» ստեղծել են ամերիկացիները: ««Ալ-Կաիդան» ոչ թե մեր գործունեության, այլ Ամերիկայի գործունեության արդյունքն է: Դա սկսվել է դեռևս սովետական ժամանակ տեղի ունեցած պատերազմից Աֆղանստանում, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները սատարում էին իսլամական ֆունդամենտալիզմի տարբեր ուղղություններին Աֆղանստանում խորհրդային զորքերի դեմ պայքարի համար: Նրանք ստեղծել են «Ալ-Կաիդան» բեն Լադենին, բայց շուտով այդ ամենը դուրս եկավ վերահսկողությունից»,- ասել է Պուտինը:
