«Ուզում եմ՝ պետական պարտքի թեման դիտարկենք հետևյալ տրամաբանության մեջ․ աշխարհն անցել է համավարակի միջով։ Այսօր երկիր կա՞, որ իր պետական և արտաքին պարտքը չի ավելացրել։ Ես հիմա շատ վստահ չասեմ, որ չկա այդպիսի երկիր, բայց շատ դժվար կլինի գտնել այդիսի երկիր։ Շատ հաճախ մեզ մեղադրում են արտաքին պարտքը մեծացնելու մեջ, մեղադրողներն այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ՀՀ-ն հանել են աճուրդի, նրանք այսօր խոսում են հայրենասիրությունից, երկիրը ճգնաժամից հանելու իրենց տեսլականից։ 20 տարի շարունակ մեր երկիրը գրեթե պետական սեփականություն չունի, ովքեր են դրա մեղավորները»,- ԱԺ հատուկ նիստին Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարցին։
«Պետք է դիտարկել՝ ՀՀ-ն ինչ ցուցանիշով է մուտք գործել 2020 թվական։ ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է, որ բյուջետային աջակցության վարկ չի վերցնելու։ Մեր ծախսերն ամբողջությամբ ապահովելու ենք մեր բյուջեի եկամուտներով։ 2019-ին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշն էականորեն նվազեցրել ենք։ Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ ՀՀ պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով։ Սա նշանակում է՝ միջազգային հանրությունը վստահում է մեր կառավարությանը և մեր երկրին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պարտքի թեմայից պետք չէ վախենալ։
«Եթե անհրաժեշտություն լինի, 1-2 մլրդ էլ պետք է պարտք վերցնել և հանրապետության բոլոր վայրերում մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարաններ, ակադեմիական քաղաք կառուցել, որովհետև դա ներդրում է ապագայի մեջ։ Եթե երկրին վստահում են, պարտք են տալիս:
Մեր ժամանակ էլ է «Հյուսիս-հարավ» կառուցվում, մեզնից առաջ էլ է կառուցվել՝ արտաքին պարտքի վարկային միջոցներով։ Եկեք նայենք՝ այն ժամանակ ոնց է կառուցվել, հիմա ոնց է կառուցվում։ Մենք ճանապարհներ ենք կառուցում, բայց միլիոնատեր չենք դառնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը