Լեւոն Արոնյանը` կրկին գերգրոսմայստեր
Նորվեգիայում ընթացող Norway Chess շախմատային գերմրցաշարում տարած երկու հաղթանակների շնորհիվ մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին հատել է գերգրոսմայստերական սահմանագիծը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Լեւոն Արոնյանը մրցաշարի ընթացքում 10.5 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը եւ այժմ ունի 2803.5 կետ, որն այս պահին 4-րդ արդյունքն է աշխարհում: Բացի նրանից գերգրոսմայստերական սահմանը հատել են նաեւ Մագնուս Կառլսենը (2823.9), Ուեսլի Սոն (2810.6), Վլադիմիր Կրամնիկը (2806.9), Ֆաբիանո Կարուանան (2802.2) եւ Շահրիյար Մամեդյարովը (2800): Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը նախկինում արդեն մէկ անգամ հատել էր 2800 կետի սահմանը:
