Վթար՝ Աջափնյակի դատարանի դիմաց
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են 24-ամյա Դավիթ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 77 DV 770 համարանիշի և 54-ամյա Աշոտ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 390 AD 61 համարանիշի աղբատար ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Դ. Սաֆարյանը Mercedes-ով բախվել է կայանված վիճակում գտնվող 61-ամյա Հրաչիկ Մանթաշյանի վարած Opel Astra մակնիշի 34 ԼT 708 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Opel-ի վարորդն է եղել, իսկ աղբատար Mercedes-ը հաշվառված է Սանիթեք ընկերության հաշվեկշռում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
