ՀԱՊԿ-ի հավաքական ուժերն աշնանը վարժանքներ կանցկացնեն նոր ձևաչափով
Բելառուսնի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մինսկում ելույթ ունենալով կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը, առաջարկել է ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի մաշտաբային ձև փորձարկել 2017 թվականի աշնանը կայանալիք օպերատիվ-ռազմավարական վարժանքների ընթացքում: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ «Բելառուսական կողմի նախաձեռնությամբ, ընթացիկ տարվա աշնանը ծրագրվում է փորձարկել ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի ընդգրկուն ձև՝ օպերատիվ ռազմավարական վարժանքներ, որոնց ընթացքում կգնահատվի շտաբների և զորքերի՝ համատեղ գործողություններ իրականացնելու պատրաստության մակարդակը»,-ասել է Լուկաշենկոն: Լուկաշենկոն խորհուրդ է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին՝ արագացնել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ տեխնիկական ապահովման համաձայնագրի պատրաստումը:
