Շտապ. Արտակարգ դեպք Սյունիքում. հայտնաբերվել է հրազենային վնասվածք ստացած տղամարդու դի
Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցի 13 շենքի 15 բնակարնում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Սաշա Ի.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ոստիկաններն ու քննիչները դիակի կողքը հայտնաբերել են ինքնաշեն գրչանման կրակող ատրճանակ, որը ընթերականների ներկայությամբ քննիչի կողմից առգրավվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր կնոջ հետ, ընտանիքի անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և նա տանը միայնակ է եղել: Դին հայտնաբերել է կինը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
