Ինչու Թրամփն այցելեց հենց Սաուդյան Արաբիա
ՀՀ արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանն այսօր Հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ Կատարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է՝ որպես պատճառահետևանքային մի ամբողջ շղթա համաշխարհային քաղաքականության ենթատեքստում: «Օրինակ՝ Թրամփի այցելությունը՝ ինչո՞ւ եղավ այդ այցելությունը, ինչո՞ւ հենց Սաուդյան Արաբիայում, և դա ի՞նչ կարող է իր հետ բերել: Ամերիկան փորձում է վերադառնալ Մերձավոր Արևելք, որովհետև շատ բաց թողած խնդիրներ ունի, և այստեղ տեղի է ունենում նոր կոնֆիգուրացիա, որը ստեղծում է ԱՄՆ-ը: Առաջին հերթին՝ նոր տեղապահ է կարգում Սաուդյան Արաբիային։ Այս բոլորն ուղղված է Իրանին վնասելուն կամ չեզոքացնելուն։ Այդ իրադարձությունից հետո տեղի ունեցան վերջին դեպքերն Իրանում, որոնք պատահական չէին։ Սրանք պիտի շարունակվեն, և Մերձավոր Արևելքում դրությունը շատ սրված է նորից»,- ասաց Նավասարդյանը։ Ըստ նրա՝ սա ավելի լուրջ ձև է ստանում, որովհետև, եթե Սիրիայում ռազմական բախումներ տեղի չունենան ճակատային առումով, ամեն ինչ շատ ավելի վտանգավոր կդառնա։
