Հայաստանի կտրուկ պահանջը ղարաբաղյան միջնորդներից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` տարածաշրջանում են: Շաբաթ օրը Երևանում նրանք հանդիպել են ՀՀ իշխանություններին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև սահմանային վերջին միջադեպերը: «Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշված է նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես էին եկել հասցեական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ ԼՂ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է «ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով»: Միջնորդներին Երևանում ընդունել են նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նալբանդյանի հետ հանդիպմանը ընդգծվել է՝ թեև մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը: Նախարարի խոսքով՝ «հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»: Համանախագահների երեկ պետք է մեկնեին Ստեփանակերտ, իսկ հունիսի 19-ին՝ Բաքու: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատությանն» ասել է, թե համանախագահների այցը նպաստում է կայունության պահպանմանը, սակայն բեկումնային փոփոխություններ սպասել պետք չէ: «Ակնկալել համապարփակ կարգավորում, հատկապես Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության ներքո, անիրատեսական է դեռևս»: Դավիթ Բաբայանի խոսքով, ղարաբաղյան իշխանությունները կոչ են անելու համանախագահներին՝ շարունակել սահմանային միջադեպերի վերաբերյալ հասցեական հայտարարությունները․ «Հատուկ շեշտ ենք դնելու կայունության և խաղաղության պահպանման և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման վրա, հատկապես, որ կա դրա վրա աշխատելու և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական անհրաժեշտություն: Չէ՞ որ իրավական տեսանկյունից և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում 2016թ. համաձայնություններ են ձեռք բերվել, հետևաբար պետք է իրականանան»: Այսպես, պաշտոնական Երևանը միջնորդներին հղել է իր մեսիջը` պետք է «սանձեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը»: Էդվարդ Նալբանդյանը ուղղակի շեշտել է, որ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը: Շաբաթ օրն ավելի վաղ համանախագահները հանդիպել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: ՊՆ հաղորդմամբ` «Պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը: Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016 թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: Նկատենք նաև, որ համանախագահների այս այցից օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ընդհանուր սկզբունքների շուրջ փոխհամաձայնություն կա, սակայն դեռ համաձայնեցված չեն «շատ կարևոր, զգայուն դետալներ»: Մարտին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նույնպես Ռուսաստանի արտգործնախարարը ընդգծել էր, թե համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն մնում են որոշ դետալներ, որոնք բարդ են: «Կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը», պարզաբանել էր Սերգեյ Լավրովը: Դե ինչ սպասենք միջնորդների այցի ավարտին, նրանք, ինչպես միշտ, իրենց հանդիպումը կամփոփեն կամ համատեղ մամլո ասուլիսով, կամ լրագրողների հետ շփվելու այլ ֆորմատով, և ինչպես միշտ պարտադիր` համատեղ հայտարարություն կտարածեն` արդեն տարածաշրջանային հանդիպումներից հետո: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am