Նախընտրական պրոֆիլակտիկա․տնտեսական մահակ Ծառուկյանի գլխին

Ազգային ժողովն անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը վերաբերում է ցեմենտի և կլինկերի ներմուծման տուրքերին։

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի խոսքով` կառավարությունն առաջարկում էր ի սկզբանե սահմանել 25 հազար դրամ տուրք ներկրվող ցեմենտի համար, 9000 դրամ՝ կլինկերի։ Տուրքի նման բարձր սահմանաչափի կիրառման նպատակը տեղական արտադրողին պաշտպանելն է, որպեսզի «Արարատ ցեմենտ» ու «Հրազդան ցեմենտ» գործարանները կարողանան աշխատել։ Ազգային ժողովն այս տարբերակին դեմ է արտահայտվել՝ հիմնավորելով, որ դա կբերի նրան, որ «Արարատ ցեմենտ» ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա դաշտում, իսկ «Հրազդան ցեմենտ»-ը կսնանկանա։ Նշված գործարաններից առաջինը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Ընդունված որոշման համաձայն՝ Հայաստան ներկրվող մեկ տոննա ցեմենտի համար առաջարկվել է սահմանել 14 հազար դրամ տուրք, իսկ կլինկերի համար՝ 2000 դրամ՝ 1 տոննայի դիմաց։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ ցեմենտի վրա 25 հազար դրամ տուրքը սահմանելու դեպքում ցեմենտի ներմուծումը ուղղակի կդադարեցվի, որովհետև անգամ 14 հազար դրամ տուրքի պայմաններում իրանական ցեմենտը մինչև Երևան չէր հասնում։ Ներմուծման առումով շահեկան չէ նաև կլինկերի համար 9000 դրամ տուրքի սահմանումը, քանի որ ներմուծող ընկերությունն ուղղակի դուրս կմղվի շուկայից։ «Ընդ որում, մեր տեղական ու գերակշիռ դիրք ունեցող տնտեսվարողի գնային ախորժակը զսպող ամենակարևոր գործոններից մեկն այսօր ներմուծող ընկերության գործունեությունն է, որը դուրս կմնա շուկայից,- նշել է Բաբկեն Թունյանը և շարունակել։-
Բերված նախագծի հետևանքն այն է, որ մենք ունենալու ենք շուկայի մոնոպոլիզացիա։ Եթե երկու խոշոր ընկերություն կա, որից «Արարատ ցեմենտ» ընկերությունը մրցունակ է ու շահույթով է աշխատում, մյուս ընկերությունը մրցունակ չէ, խնդիրն այդտեղ իրանական ցեմենտը չէ։ Եթե մենք տուրքով իրանական ցեմենտի ներմուծումն արգելափակում ենք, ապա շուկայի բաց մնացած մասը ոչ թե փոքր, վնասաբեր աշխատող ընկերությունն է գրավելու, այլ այն ընկերությունը, որն այս պահին էլի շահութաբերությամբ է աշխատում։ Հետևաբար, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կառավարության այս նախագծին տվել է բացասական եզրակացություն»։

Խնդիրն ունի նաև նախապատմություն․ 2018 թվականից Իրանում, տնտեսական զարգացումներով պայմանավորված, ցեմենտն էժանացել է։ Իրանական ցեմենտի գինը մի քանի անգամ էժան է, քան Հայաստանում արտադրվող ցեմենտինը։ «Եվ իրանական ցեմենտը սկսեց մեծ թափով գալ Հայաստան։ Ու մեր գործարարները հասկացան, որ ցեմենտից բացի՝ կարելի է նաև ցեմենտի հումք բերել՝ կլինկեր և դրանով տեղում ցեմենտ արտադրել։ Տեղական երկու արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար։ Ի սկզբանե 2019 թվականի մարտին կառավարությունն ԱԺ ուղարկեց նախագիծ, որով առաջարկվում էր 22 հազար դրամ տուրք սահմանել ներկրվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի համար, և 22 հազար դրամ ներկրվող յուրաքանչյուր տոննա կլինկերի համար։ Տուրքի բարձրացման հարցով այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի աշխատողները պարբերաբար ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով կառավարությունից պահպանել իրենց աշխատատեղերը։ Որպես գործարանի աշխատատեղերի պահպանման միակ ճանապարհ՝ նշվում էր ցեմենտի և կլինկերի վրա բարձրացված տուրքի կիրառումը։

«Քննարկումների արդյունքում կոնսենսուս եղավ՝ 14 հազար դրամ տուրք սահմանվեց ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար տուրք չսահմանվեց»,- ԱԺ-ում նշել է Թունյանը։ Այս տարվա սկզբից տեղական արտադրողներին պաշտպանելու համար, կառավարության որոշմամբ, ուղղակի արգելվեց ցեմենտի ու կլինկերի ներմուծումը։ «Հետո կլինկերինը բացեցին, հիմա այս պահին ցեմենտ չի թույլատրվում ներմուծել, մինչև հուլիսի 8-ն այդ արգելքը ուժի մեջ է, բայց կլինկեր կարելի է ներմուծել։ Մեզ ասում էին՝ էդ 14 հազար դրամը, որ ընդունել եք, քիչ է, իսկ կլինկերի վրա, որ չեք ընդունել, սխալ է, որի հետևանքով մենք ունենալու ենք տեղական ցեմենտի կործանում։ Բայց այդ օրենքի ընդունումից հետո «Արարատ ցեմենտ»-ի արտադրությունը աճել է 443 հազար տոննայից՝ հասնելով 534 հազար տոննայի։ «Հրազդան ցեմենտ»-ի արտադրությունն աճել է՝ շուրջ 30 հազար տոննայից մինչև շուրջ 90 հազար տոննա։ Ցեմենտի ներմուծումը կրճատվել է՝ 208 հազար տոննայից դարձել է 152 հազար տոննա։ Կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել է 118 հազար տոննայից դարձել է 91 հազար տոննա։ Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական երկու ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրություններ աճել են, ներմուծումն ու կլինկերից արտադրվողը՝ նվազել։ Ընդհանուր ցեմենտի շուկայում աճ է գրանցվել՝ եթե ներմուծումն ու արտադրությունը հաշվենք, շուրջ 800 հազար տոննայից 866 հազար տոննա։ Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունեցել շինարարության անկման պայմաններում»,- նշել է Թունյանը։

Այսպիսով՝ ստացվում է, որ հատուկ ԲՀԿ նախագահի բիզնեսի աճին նպաստելու համար կառավարությունը տարեսկզբին ուղղակի արգելել էր ցեմենտի ներմուծումը, որի ժամկետն ավարտվում է հունիսի 8-ին, այսինքն՝ արտահերթ ընտրությունից օրեր առաջ։
Փաստորեն, իշխանությունը փոխել է իր մոտեցումը՝ որոշելով թույլատրել ցեմենտի ներմուծումը, ընդ որում ավելի ցածր գնով, քան նախկինում էր։ Բայց չէ՞ որ ներքին արտադրողին պաշտպանելն այսօր նույնքան արդիական է, որքան մեկ տարի առաջ էր։ Ամեն դեպքում, նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, և դեռ կարող է մինչև երկրորդ ընթերցումը փոխվել։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ Ծառուկյանի գլխին տնտեսական մահակ պահելը պրոֆիլակտիկ նկատառումով արված քայլ է։

 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 4687 անգամ
Լրահոս
«Շտապ․ Նիկոլը վախեցել է Պուտինի բացահայտումներից․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»․ Արա Վարդանյան (video) Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, նա չունի հնարավորություն՝ գնալ Վեհարան գրոհելու․ Քոչարյան Թաթոյանի նկատմամբ վերաբերմունքս միշտ դրական էր, անսպասելի էր հայտարարությունը․ Քոչարյան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Եղբայրաբար կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների. հայտարարություն Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում Վազգեն֊Էդիկ, հիշու՞մ ես գոնե ում շնորհիվ չվռնդվեցիր ՀԱԵ֊ից #ՀԻՄԱ․ Խայտառակ տեղեկություններ են գալիս․ այսօր պետք է Վեհափառին Զվարթնոցում դիմավորել․Արա Վարդանյան (video) Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Այսօր հավաքվում ենք «Զվարթնոց»-ի VIP սրահի դիմաց. հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառի ԶՊՄԿ-ն միացել է CaseKey մրցույթին. երիտասարդները փորձում են լուծել իրական բիզնես խնդիրները Երևանում խողովակը վնասվել է և ջուրը լցվում է սգո 5 սրահներ, որտեղ պետք է արարողություններ լինեին Կաթողիկոսը վերջերս Նիկոլին աննորմալ վիճակի է հասցրել․ Տաթև Արցախ (video) Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրոհել․ ասեմ՝ ինչու․ Ռոբերտ Քոչարյան (video) Պետք է խանգարել Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի ահավոր ծրագիրը․ Գագիկ Մինասյան (video) Կա 3 տարբերակ՝ երկրի առաջնորդը գործակալ է, տգետ է, միտումնավոր է անում․ Ռոբերտ Քոչարյան (video) Քաղաքացին ասաց՝ «պղծել են Սուրբ Սարգիսը», հիմա ես ո՞նց մոմ վառեմ այստեղ․ Սամվել Նիկոյան (video) «Նիկո՛լ, լեննականցիները քեզ են սպասում․ ասել են՝ կռիս են բռնելու»․ Նարե Սոսե (video) Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց քաղաքացիները պահանջում են «10 հուդաներից՝ բենթլի Կճոյանին» հեռացնել (video) Ես սարսափեցի, երբ քաղաքացին իր խոսքն ասաց ՔՊ-ի ու Նիկոլի մասին. Պարույր Հայրիկյան (video) Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների. Civilnet
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am