Մերժված առաջարկների հետքերով. ինչ խնդիր է լուծում Տեր-Պետրոսյանը

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հանրայնացված առաջարկի վերաբերյալ երեկ հավելյալ տեղեկատվություն է հրապարակել: Հիշեցնենք, որ օրերս նա հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին համատեղ դաշինքով ընտրությունների գնալու առաջարկ է արել մարտի 25-ին Արցախի եւ ՀՀ նախկին նախագահների հայտնի հանդիպմանը, սակայն Քոչարյանից մերժում է ստացել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ առաջարկը Քոչարյանին եղել է միջնորդավորված՝ Բակո Սահակյանի միջոցով եւ երկրորդ նախագահը կտրուկ մերժել է, այլ կերպ ասած՝ դրան հաջորդող հանդիպումը չի կայացել այդ առաջարկը քննարկելու համար: 

Երեկ Տեր-Պետրոսյանը գաղտնազերծեց, որ մայիսի մեկին հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ, նույնաբովանդակ առաջարկ արել, որին կհաջորդեր հայտարարություն, հրապարակել էր նաեւ հայտարարության տեքստը, սակայն Սերժ Սարգսյանը եւս մերժել է իրեն: Ինչպես եւ սպասվում էր՝ Սարգսյանն արձագանքեց առաջին նախագահի հայտարարությանը՝ ընդգծելով, որ առաջին անգամ է տեսնում հայտարարության այդ տեքստը, իսկ առաջարկը մերժել է ընդգծելով, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Տեր-Պետրոսյանի առաջին հայտարարությունն, ինչպես հայտնի է բուռն քննարկումների ենթարկվեց, տարբեր գնահատականներ հնչեցին, սակայն դա չխանգարեց նրան, որով հանդես գալ:

Իհարկե, առաջին նախագահի առաջարկն անվիճելի է, որ պետականամետ է, բխում է ՀՀ շահերից եւ եթե սկուտեղին հայրենիքն ու նրա փրկությունն է, անշուշտ, պետք էր մի կողմ դնել բոլոր ամբիցիաներն ու տարաձայնությունները, բայց երբ այն մերժվել է երկու նախագահների կողմից, հարց է առաջանում՝ եւ ուրեմն ինչ խնդիր է լուծում առաջին նախագահը` իր մերժված առաջարկները հանրայնացնելով: Տեր–Պետրոսյանը, այդպիսի հայտարարություն անելով, նախ փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից՝ փորձելով ցույց տալ, թե որքան է ինքը ցանկանում Նիկոլի հեռացումը, որ պատրաստ է մի կողմ դնել տարաձայնությունները նախկին նախագահների հետ եւ միասնական ջանքերով հեռացնել ռեժիմին: Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ չնայած հետպատերազմական շրջանում Նիկոլ Փաշինյանին ուղղված իր անողոք քննադատական հայտարարությունների, միեւնույն է հանրության լայն շերտերի մոտ կա ընկալում, որ Նիկոլ Փաշինյանը նրա հոգեզավակն է, գաղափարական միեւնույն գծի կրողը: Երկուսն էլ թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գծի կրողներն են, երկուսի համար էլ Արցախը եղել է բեռ եւ Հայաստանի զարգացման միակ խոչընդոտը եւ երկուսն էլ չեն եղել ոչմիթիզական, այլ ճիշտ հակառակը՝ տարածքները վերադարձնելու ջատագովներ էին: Սակայն Տեր-Պետրոսյանը միեւնույն ժամանակ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ կիսել արյան պատասխանատվությունը, քանզի ինքը այդ ամենին ձգտում էր խաղաղ ճանապարհով: Գաղափարական գծի ընդհանրության պատճառով էր նաեւ, որ հեղափոխությունից հետո առաջին նախագահը երբեմն հրապարակային, երբեմն լռելյան աջակցում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Իսկ այսօր քանի որ իրավիճակը բոլորովին այլ է, Արցախի հարցը արյունոտ ճանապարհով է անցել, Տեր-Պետրոսյանը թերեւս խնդիր ունի տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, այս հայտարարություններով ցույց տալ, թե որքան է ուզում երկիրն ազատել Նիկոլ Փաշինյանից: Մյուս խնդիրը, որ փորձում է լուծել իր առաջարկները հանրայնացնելով, թերեւս այն է, որ Տեր-Պետրոսյանը նախապես փորձում է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հաղթանակի մեղքը դնել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա, ովքեր, ըստ Տեր-Պետրոսյանի տրամաբանության, չհամաձայնեցին դիրքավորել պետության շահի տեսանկյունից, այլ գնացին իշխանությունը վերցնելու ետեւից:

Սակայն այստեղ հարց է առաջանում, եթե ինչպես առաջին նախագահն է ասում, համատեղ ջանքերով է հնարավոր Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ինչն էր խանգարում իրեն միանալ Հայրենիքի փրկության շարժմանը, այլ ոչ թե երբեմն հարվածեր պայքարի մարտիկներին՝ զգուշացնելով, թե երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի: Հետեւաբար այս տեսանկյունից նա էլ ունի իր մեղքի բաժինքը: Երրորդ պատճառը, թերեւս, այն է, որ Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունները նախեւառաջ սեփական թիմի համար են, գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ը ֆինանսական ոչ այնքան բարվոք կացության մեջ է եւ, ըստ մամուլի տեղեկատվության, երկմտում է ընտրություններին մասնակցելու հարցում: Իսկ այս հայտարարություններով ու պատասխան արձագանքներով նա թիմին կբացատրի, որ իրենք իվիճակի չեն միայնակ գնալ ընտրություններին, ինքը թեպետ ամեն ինչ արել է հակառակի համար, բայց հաջողության չի հասել, ուստի ճիշտը չմասնակցելն է:

Անի Սահակյան

դիտվել է 821 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am