Ոչ թե պաշտպանության, այլ` փորձանքի նախարար

Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։
Պարզվում է՝ ԱԺ երեք անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, գրությամբ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով հանդիպում՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։

Պաշտպանության նախարարությունից ի պատասխան պատգամավորների գրության՝ հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցով չի զբաղվում, ուստի պատգամավորների առաջարկած հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար։
Ինչ է ստացվում, ստացվում է այն, որ պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի դեմս իր դեկորատիվ նախարարի, ոչ այնքան պաշտպանության, որքան փորձանքի առաքելություն է իրականացնում: Մեր զինվորներին բրախում է սահման, որտեղից նրանք գերի են ընկնում Ադրբեջանին, իսկ ինքը հայտարարում է, թե գերիների հարցով չի զբաղվում, ավելին` ձեռքերները չորով լվանում է խնդրից: Եթե ոչ բանակի եւ հատկապես առաջնագծի վերազինմամբ է զբաղվում, ու մենք տեսնում ենք, թե ինչ սոսկալի պայմաններում են մեր զինծառայողները պահում պատերազմից հետո առաջացած առաջնագիծը, մեր դիրքերը, ոչ զորամաս ունեն, ոչ նորմալ պայմաններ եւ ապաստանում են խարխուլ վրանների տակ, ոչ գերիների հարցով է զբաղվում, ուրեմն ինչին է պետք այդ կառույցը:

Լավ, ընդունենք, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու վե՞րջ։ Պաշտպանության նախարարությունն իրեն պատասխանատու չի՞ համարում կատարվածում:
Ադրբեջանում գերեվարված անձինք՝ ժամկետային, պահեստազորային, թե կամավորական, պետք է առաջնային գտնվեն ձեր ուշադրության ներքո, քանզի ձեր փնթի եւ անկազմակերպ աշխատանքնաների արդյունքում է, որ մեր քաղաքացիները տարբեր հանգամանքներում գերեվարվել են։
Իսկ ՊՆ-ն իրեն այնքան անհոգ եւ անպատասխանատու է զգում, որ նույնիսկ պատգամավորների հանդիպման առաջարկն է մերժում։
Մի քանի օր առաջ էլ Արավուս գյուղի հովվի հայտնի դեպքի առթիվ, որին ադրբեջանցի զինծառայողները քաշքշել էին, պաշտպանության նախարարի աթոռը զբաղենող Վաղարշակ Հարությունյանն անվրդով մեղքը գցեց հովվի վրա, մոտ է գտնվել ադրբեջանական դիրքերին, ինչի պատճառով էլ քաշքշուկ է հրարվել:
Միգուցե Վաղարշակ Հարությունյանը մի ձեռնարկ գրի սահմանամերձ կովերի եւ մնացած կենդանիների համար, կամ անձամբ գնա եւ կենդանիներին սովորեցնի, որ չի կարելի մոտենալ ադրբեջանական դիրքերին, այս մարդն այն կարգի անադեկվատ է, որ մոռացել է իրենց շնորհիվ այդ մարդկանց տներն արդեն իսկ ադրբեջանցիների դիրքերի մատույցներում են, այդ մարդիկ իրենց ուժերով ամեն օր տարաբնույթ բանակցությունների մեջ են ադրբեջանցիների հետ՝ արտ անելու, անասուններ արածացնելու, իրենց գյուղում հանգիստ քայլելու համար։

Անի Սահակյան

դիտվել է 4060 անգամ
Լրահոս
Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am