Դավիթ Բաբայանը՝ Բաքու -Անկարա չվերթի մասին

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, անցնում է Արցախի օդային տարածքով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում: «Նախ՝ մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը խորթ է, երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ողջ կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետության միջև: Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, և դա դեմ է մեր որդեգրած արժեհամակարգին: Երբ Ադրբեջանի նախագահի մակարդակով ասվում է, որ պետք է ոչնչացնել Երևան-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, ապա դա միջազգային հանրության համար կարևորագույն խնդիր պետք է դառնա: Ինչպես իսլամական պետության,Ալքաիդայի և ահաբեկչական այլ կազմակերպությունների և նրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների դեմ են պատժամիջոցներ իրականացնում, այնպես էլ Ալիևի և նրա վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ պետք է նման հայտարարությունների համար համապատասխան միջոցներ կիրառվեն»,-ասել է Դ. Բաբայանը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ» Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է․ «Հրապարակ» Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am