Արման Թաթոյանն էլ «սատկացրեց» Փաշինյանի խունտային

Դժվար էր հավատալը, որ ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկը կարող է հունից դուրս հանել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով պաշտոնավարման տարիներին աչքի է ընկել ոչ միայն իբրեւ պրոֆեսիոնալ մասնագետ, այլեւ հավասարակշռված եւ զուսպ, ասել է թե՝ խիստ դաստիարակված անձնավորություն, որի պակասն ունեն հատկապես ներկայիս պաշտոնյաները: Սակայն արիուտես, որ այս կշռադատված պաշտոնյային Նիկոլ Փաշինյանի թիմը դուրս հանեց ափերից եւ այդ փաստն օգտագործվեց հենց իշխանության դեմ, Նիկոլ Փաշինյանին եւ իր լակոտակրատիային սատկացնելու հերթը Թաթոյանինն էր: Պատերազմից հետո ՄԻՊ-ը միակ կառույցն է, որը գործում է Հայաստանում, Թաթոյանն ահռելի աշխատանքներ է իրականացնում թե սահմանազատման, թե սահմանամերձ բնակիչների խնդիրների հավաքագրման, թե գերիների եւ առհասարակ հետպատերազմական խնդիրների գույքագրման եւ միջազգային կառույցներին փոխանցելու հարցում: Եւ բնական է, որ պետք է արժանանար թուրքերի ու ադրբեջանցիցների բարեկամ հայաստանյան իշխանությունների աչքի փուշը: Ազգային ժողովում ՄԻՊ գործունեության անցած տարվա հաշվետվության ժամանակ իշխանություններն՝ ի դեմս թրքահպատակ պատգամավոր Մարիա Կարապետյանի փորձեցին փչացնել , ստվերել Թաթոյանի վարկանիշը՝ նրան մեղադրելով քաղաքական հարցերում ոչ անաչառ լինելու հարցում, անգամ մեդիատեռորի մեջ նրան մեղադրեցին.«Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ, որ ՄԻՊ-ը չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց ՄԻՊ-ը ընտանիքում բռնության համատեքստում իրազեկող հայտարարություններ է անում․ դժվար թե պնդեք, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին է սա, այլ ընդհանուր, մարդու իրավունքների պաշտպանության մասին է»,-ասաց Կարապետյանը: Պատգամավորը նաև հավելեց, որ նոյեմբերի 9-ի իրադարձությունները, խորհրդարանի նախագահի նկատմամբ մահափորձը, հեղաշրջման ձախողված փորձը, գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող բռնության կոչերը իրենց արժանի մեկնաբանությունը չեն ստացել ՄԻՊ-ի կողմից:
«Դուք զեկույցում փաստացի արդարացնում եք այն պնդմամբ, թե իբր կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների միջև, իսկ զեկույցում գրել եք, որ այդ գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն է: Պատճառաբանությունը, թե բավարար իրավական համակարգի աշխատակից չի եղել կանխելու այդ ամենը, քանի որ վերջիններս գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Այսինքն՝ ոչ թե բոլոր հնարավոր ուժերը պետք է ուղղեինք ճակատ, այլ պետական պաշտոնյաների պաշտպանությունն ամրացնեինք»,- ասաց Կարապետյանը: Պատգամավորը նաև նշել էր, թե սահմանազատումների վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունները տագնապ են առաջացրել հանրության շրջանում: Թաթոյանն արձագանքեց` նման ելույթն անհարգալից վերաբերմունք է ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ:
«Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, տիկի՛ն Կարապետյան, լու՞րջ եք ասում, բա ինչպես հասկանանք, որ պատերազմի ողջ ընթացքում հանրությունը տեղեկատվական բլոկադայի մեջ էր»,- ասաց Թաթոյանը եւ հավելեց, որ պատերազմից հետո էլ այդ սուտ տեղեկատվության տարածքումը շարունակվում է.<< Սահմանին ապրող մարդիկ պատկերացում չունեն՝ ի՞նչ է կատարվում>>: Թաթոյանը նշեց, որ «Հանրային հեռուստաընկերությունը» չի հեռարձակում ՄԻՊ-ի հայտարարություններն ու դիտարկումները սահմանում տիրող խնդրահարույց իրավիճակին մասին՝ ձևացնելով, թե որևէ խնդիր չկա, մինչդեռ պատկերը հակառակն է։ Արման Թաթոյանը ցավով նշեց, որ Հայաստանի իշխանությունները օգնում են Ադրբեջանին՝ տպավորություն ստեղծելով, թե սահմաններում ամեն ինչ կարգին է և մոլորեցնում են հանրությանը։
Առաջարկեց Մարիա Կարապետյանին միասին գնալ սահման և հետաքրքրվել մարդկանցից, թե ինչ խնդիրների առջև են հայտնվել: Թաթոյանն օրինակ բերեց, թե ինչ է լինելու այն դեպքերում, երբ սահմանային հատվածում ավտովթար լինի օրինակ հայկական և ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, միգուցե այդ անձինք հարցաքննվեն ադրբեջանական քննչական մարմիններում: Ասաց՝ ինչ է ուզում եք, որ այս խնդիրների մասին չբարձրաձայնենք: Թաթոյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սոցցանցերում հայհոյանքներ են հնչեցնում կամ նման գրառումներ հավանում: Թաթոյանը նման դեպքերի համար դիմել է գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու համար: «Նման մարդիկ պետական կառավարման համակարգի հետ գործ չպետք է ունենան»,-ասաց նա:
Բնական է, որ այս ջախջախից ելույթից հետո իշխանությունը չունենալով հիմնավոր փաստարկներ, փողոցային խուժանի պես ԱԺ դահլիճի պատերի տակ էր փորձելու լուծել Թաթոյանի հարցերը եւ Արարատ Միրզոյանը հաշիվ էր մաքրելու Թաթոյանի հետ:

Անի Սահակյան

դիտվել է 3841 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am