Գլխավոր դատախազ, թե գլխավոր ծաղրածու

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հավակնում է երկրի թիվ մեկ ծաղրածուի պաշտոնին: Կապիտուլանտ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի անխոնջ սպասարկուն ոմանց պես դա չի անում գլուխը կախ ու լուռ, այլ իր ծառայությունը հանրայնացնում է առանձնակի հանդիսավորությամբ ու շուքով՝ չվախենալով անգամ ծաղր ու ծանաի առարկա դառնալուց: Երեկ խորհրդարանում դատախազության անցած տարվա հաշվետվությունը ներկայացնելից նա մի քանի ուշագրավ, միեւնույն ժամանակ զավեշտալի հայտարարություն է արել: Օրինակ դեմքի առանձնակի պարծանքով ներկայացրել է, թե 2019-ի համեմատ նախորդ տարի հանցագործությունների ցուցանիշը նվազել է: Բարոյականություն եւ մասնագիտական պարտքի զգացում ունեցող դատախազն, անշուշտ, այսօր խորհրդարանի ամբիոնից պետք է խոսեր տարվա, եթե կուզեք՝ դարի հանցագործության մասին, թե ինչպես ապազգային իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի 44-օրվա ընթացքում հանրությանը ստերով կերակրելով հանձնեց Արցախը, հինք հազար սերմնացու ոչնչացրեց, ավերեց բանակը եւ հիմա էլ Սյունիքի հարցն է վաճառասեղանին դրել: Իսկ այս ծաղրածուն եկել ու պարծենում է, թե հանցագործությունները նվազել են:
Բայց սա դեռ բոլորը չէ: Պարզվում է՝ զբաղվում են պատերազմական հանցագործություններով, Դավթյանն ասում է, որ պատերազմից հետո իրենց գլխավոր խնդիրը մեղավոր անձանց բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելն է:
Փաստորեն, գլխավոր դատախզը պատերազմից ու պարտությունից կես տարի անց մեղավորների փնտրտուքի մեջ է, այն դեպքում, երբ բազում փաստերն են ներկայացվել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Մովսես Հակոբյանից սկսած, վերջացրած մնացյալներով:

Հաջորդ զավեշտն այն է, թե իբր ինքը՝ Դավթյանը զբաղվում է գերիների վերադարձի հարցով: Սա այն դեպքում, երբ անգամ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ այդ հարցով զբաղվելու եւ դա պարզ դարձավ վերջերս, երբ իշխանական խունտան տարածեց գերիների վերադարձի մասին տեղեկատվություն, մինչդեռ գեներալ Մուրադովի ինքնադիռը Երեւան վերադարձավ դատարկ: Ասել է , թե իշխանությունները հիմնովին կտրված են գործընթացից, այդ թվում՝ ինքը Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելուն, նշեց, որ Սահմանադրական դատարանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց»:
«Նախաքննական մարմինն ապացույցների հիման վրա անձանց մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Դատախազը ստուգել է որոշման օրինականությունը, որի ընթացքում պարզ է դարձել, որ քննությամբ ձեռք բերված տվյալներն ակնհայտորեն վկայում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց լիազորություններն անցնելու, իրենց լիազորությունների մեջ չներգրավված հանցավոր գործողություններ կատարելու մասին, որոնք առաջացրել են հետևանքներ»,- ասաց Դավթյանը պնդելով՝ գործ ունենք սահմանադրական կարգի տապալման հետ.
«Եվ դրա համար Քրեական օրենսգրքում գոյություն ուներ առանձին հոդված՝ 300.1-ը: Գնահատում եմ, որ նախաքննական մարմինը ճիշտ է որակել մեղադրանքը, այսօր էլ եմ ասում, որ ճիշտ է որակել: Սա Քրեական օրենսգրքի այն հոդվածներից է, որը բարեփոխման է ենթարկվել 2003-ի ընդունվելուց հետո՝ 2009-ին՝ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության պայմաններում: Որտեղից պետք է նախաքննական մարմինը կամ դատախազը կանխատեսեր հակառակ ելքը, ճիշտ ենք գնահատել և գնացել ենք դատարան»: : Փաստորեն այս մարդն այնքան է ինքնամոռաց տրվել Նիկոլ Փաշինյանին ստրկանալու գործին, որ դարձել է նաեւ սահմանադրագետ ու վիճարկում է ՍԴ որոշումը, այն նույն ՍԴ-ի, որը զոռով-շառով ձեւավորվել է իր կուռքի՝ Նիկոլ Փաշինյանի տիտանական ջանքերով: Մնում է պարոն Դավթյանին սրտացավորեն խորհուրդ տալ՝ խնայեք ձեզ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ է, իսկ ձեր անունն արդեն պատմության մեջ գրվել է իբրեւ դավաճան կապիտուլանտի սպասարկու:

Անի Սահակյան

դիտվել է 7661 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am